Տպել
18.11.2019
Կարեւորվել են փորձի ուսումնասիրությունն ու համագործակցության ակտիվացումը
1 / 5

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը նոյեմբերի 18-ին հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պետական իշխանության կազմակերպման, տեղական ինքնակառավարման, տարածքային զարգացման եւ քաղաքաշինության հանձնաժողովի քարտուղարության ղեկավար Անժելա Մալյուգայի գլխավորած պատվիրակության հետ:

Հյուրերի խնդրանքով հանձնաժողովի նախագահը ներկայացրել է ԱԺ կառուցվածքն ու գործունեությունը, օրենսդրական նախաձեռնությունների ներկայացման կարգն ու իր ղեկավարած մշտական հանձնաժողովի հիմնական գործառույթները: Նա նշել է, որ օրենքների մշակման գործընթացը թափանցիկ է եւ հանձնաժողովներում ձեւավորված ենթահանձնաժողովներում հասարակական կազմակերպությունների, մասնագետների եւ շահագրգիռ անձանց մասնակցությամբ իրականացվում են օրենսդրական նախաձեռնությունների տարաբնույթ քննարկումներ:

Վարազդատ Կարապետյանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո ընթացող բարեփոխումներին՝ նշելով, որ այդ հեղափոխությունը նաեւ «արժեքների»  հեղափոխություն էր:

Հանձնաժողովի նախագահը խոսել է նաեւ համայնքների խոշորացման գործընթացի մասին՝ նշելով, որ փոփոխություններ են նախատեսվում Ընտրական օրենսգրքում: Նա տեղեկացրել է, որ Կառավարությունը մշակել է տարածքային զարգացման ռազմավարություն:

Գերագույն ռադայի ներկայացուցիչները մանրամասնել են Ուկրաինայում  համայնքների խոշորացմանն ուղղված օրենսդրական գործընթացները, ծանոթացրել հանձնաժողովի եւ քարտուղարության աշխատանքներին: Նրանք ողջունել են Հայաստանի խորհրդարանում փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգի կիրառումը՝ ընդգծելով, որ Ռադայում նման  համակարգ գործում է միայն իրենց հանձնաժողովում:

Հյուրերը կարեորել են  փորձի փոխանակման անհրաժեշտությունը, փոխայցերի ակտիվացումը:


18.11.2019
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը եւ հանձնաժողովի անդամ Միքայել Զոլյանը հանդիպել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: Ողջունելով Անդրեա Վիկտորինին` Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է ԵՄ կողմ...

18.11.2019
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
Նոյեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նոյեմբերի 15-ին քննարկված «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Խորհրդարանը շարունակել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփո...

18.11.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Միխայել Բանցհաֆին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Միխայել Բանցհաֆին: Շնորհավորելով Միխայել Բանցհաֆին Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանի եւ ...

18.11.2019
Փակված հանքի տարածքում տնկվել է ավելի քան 600 ծառ
Արմավիրի մարզում համայնքային կանաչապատման-անտառապատման ծրագրի մեկնարկը տրվել էր դեռեւս 2019 թվականի ամռանը: Այդ ժամանակ Սերժ Թանկյանի աջակցությամբ պատգամավորներ Նարեկ Մկրտչյանն ու Վարազդատ Կարապետյանը հանդիպել էին «Էյ Թի Փի» (Armenian Tree Project)-ի բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ժանմարի Պ...