Տպել
15.11.2019
Խորհրդարան են այցելել մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
1 / 16

Նոյեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողով են այցելել Հայաստանի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:

Երեւանի իրավատնտեսագիտական եւ կառավարման քոլեջի ուսանողների ու դասախոսների հետ հանդիպել  եւ «Բաց դաս» է անցկացրել  ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել կրթական համակարգի բարեփոխումների շուրջ: Պատգամավորն անդրադարձել է  «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի այն դրույթին, որով առաջարկվում է հայոց լեզու, հայ գրականություն եւ հայոց պատմություն առարկաները  բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում ուսուցանման համար համարել ոչ պարտադիր: Նա նշել է, որ մշակված է աշխատանքային նախագիծ եւ այն հանրային քննարկման փուլում է: Գեւորգ Պապոյանն ընդգծել է կրթության որակի բարձրացման անհրաժեշտությունն ու այդ համատեքստում կարեւորել եվրոպական ժամանակակից եւ առաջատար փորձի ուսումնասիրումը:

Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքի դպրոցների աշակերտներին եւ ուսուցիչներին հյուրընկալել է ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը? Պատգամավորը խոսել է Հայաստանի գալիք տարվա բյուջեի մասին՝ նշելով, որ Կառավարությունը նախատեսել է եկամուտների եւ ծախսերի ավելացում: Վարազդատ Կարապետյանն անդրադարձել է նաեւ տարածքային զարգացման ռազմավարության հիմնադրույթներին:

Բարգավաճ Հայաստան կուսակցության Քաղաքական դպրոցի ներկայացուցիչների հետ հանդիպել է ՀՀ ԱԺ  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Նա պատասխանել է հնչեցված բազմաբնույթ հարցերին, կարեւորել  նման ձեւաչափով հանդիպումները:

Հյուրերը ճանաչողական շրջայց են կատարել Ազգային ժողովում, հետեւել են խորհրդարանի հերթական նիստերի աշխատանքներին, այցելել ԱԺ թանգարան եւ գրադարան: 
  
 


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...