National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
14.11.2019
Խորհրդարանը շարունակել է «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրինագծի քննարկումը
1 / 19

Նոյեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:

Այնուհետեւ պատգամավորները շարունակել են «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրինագծի քննարկումը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ նախագծով նախարարության կողմից իրականացվելիք ծրագրերի համար նախատեսվել է 33.2 մլրդ դրամ: Ըստ զեկուցողի՝ միջնաժամկետ եւ երկարաժամկետ հատվածում արտադրողականության բարձրացմանն ուղղված ծրագրերը լինելու են նախարարության քաղաքականության հիմնական առանցքը: Կարեւորվել են տնտեսության մեջ ներդրումային ֆոնդերի գործունեության ծավալների ավելացումը, ինտեգրացիոն գործընթացները: Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է գործարար եւ ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ նախարարության անելիքները:

Նախարարը խոսել է գյուղատնտեսության բնագավառում ռեսուրսների արդյունավետ օգտագործման մասին: Նշվել է, որ նախարարության ուշադրության կենտրոնում է ոլորտում բարձր տեխնոլոգիաների կիրառումը:

Անդրադառնալով զբոսաշրջության ոլորտում նախարարության անելիքներին՝ զեկուցողը նշել է, որ դրանք ուղղված են լինելու Հայաստանի զբոսաշրջային ճանաչելիության ու ենթակառուցվածքների որակի բարձրացմանը, ծառայությունների բազմազանության ապահովմանը:

Նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը ներկայացրել է կառույցի նախագահ Արթուր Ջավադյանը: Նա նշել է, որ ՀՀ կառավարության 2020 թվականի մակրոտնտեսական կանխատեսումները բավականին մոտ են ՀՀ ԿԲ կանխատեսումներին, ըստ որոնց, շարունակվելու են տնտեսության կառուցվածքային վերափոխումները՝ դեպի ավելի արտադրողական ճյուղեր, ինչպիսիք են ծառայությունները եւ արդյունաբերությունը: 2020 թվականի պետական բյուջեի եկամուտների մասով շարունակվելու է ստվերի կրճատման եւ հարկային վարչարարության բարելավման միջոցով հարկերի հավաքագրման բարձր տեմպերի ապահավումը: «Գնահատվում է, որ 2020թ.-ի ՀՀ պետական բյուջեն շարունակում է նպաստել երկրում  մակրոտնտեսական կայունության ձեւավորմանը: Հարկերի հավաքագրման արդյունավետության շարունակական բարձրացումը թույլ կտա ապահովել հավասար մրցակցային դաշտ եւ բարենպաստ պայմաններ կստեղծի մասնավոր ներդրումների իրականացման համար»,- ասել է Արթուր Ջավադյանը:

Հարակից զեկուցող՝ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը: Նա կոչ է արել կողմ քվեարկել բյուջեի նախագծին:

Հարակից զեկուցմամբ հանդես են եկել նաեւ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը եւ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը: Զեկուցողները ներկայացրել են ոլորտային ծրագրերը եւ միջոցառումները: Հանձնաժողովները փաստաթղթին տվել են դրական եզրակացություն:

Խորհրդարանն աշխատանքը կշարունակի նոյեմբերի 15-ին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS