Տպել
13.11.2019
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու 2020թ պետական բյուջեի նախագծին
1 / 1

Նոյեմբերի 13-ին հրավիրած մամուլի ասուլիսում  ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ՝ ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, պատգամավորներ Սերգեյ Բագրատյանը, Արթուր Դալլաքյանն ու Արթուր Գրիգորյանն անդրադարձել են  Հայաստանի 2020 թվականի պետական  բյուջեի նախագծին:

Միքայել Մելքումյանը տեղեկացրել է, որ  խմբակցությունն ԱԺ լիագումար նիստում  դեմ է քվեարկելու  պետական բյուջեի նախագծին՝ նշելով, որ այն չի կարող սպասարկել պետության ու ժողովրդի շահը: Պատգամավորը նշել է, որ խմբակցությունը գալիք տարվա  պետական բյուջեն ամենեւին հեղափոխական չի համարում եւ այն անվանել է  «տնտեսական հեղափոխությունը չսպասարկող» բյուջե:  «Այս բյուջեով մենք չենք կարող հասնել այն նպատակներին, որոնք քաղաքական հեղափոխության ընթացքում մեր ժողովրդի մոտ առաջացել են: Այս բյուջեով տնտեսական հեղափոխությունն իրողություն չի կարող դառնալ»,- ասել է Միքայել Մելքումյանը: Ըստ նրա՝ համախառն ներքին արդյունքը 4,9 տոկոս է, մինչդեռ նախորդ տարիներին նվազագույն տոկոսը սահմանվում էր 5-7 տոկոս: Այս ցուցանիշը պատգամավորը համարել է հետնահանջ:

Սերգեյ Բագրատյանն անդրադարձել է պետական բյուջեում ներառված ծրագրերի եւ միջոցառումների տնտեսագիտական դասակարգման հոդվածներով նախատեսված այլ ծախսերին, որոնք, ըստ նրա, չունեն հիմնավորվածություն, թափանցիկ եւ արժանահավատ չեն:

Արթուր Գրիգորյանը խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել գալիք տարվա բյուջեի նախագծով նախատեսված սոցիալական ոլորտի եւ մասնավորապես՝ զբաղվածության ծրագրերին: Պատգամավորի խոսքով՝ պետական քաղաքականությունը պետք է միտված լինի աղքատության վերացմանը:

Արթուր Դալլաքյանն անդրադարձել է սպասարկման ոլորտի խնդիրներին: Խոսելով տրանսպորտի բնագավառի հատկացումների մասին՝ նա շատ ցուցանիշներ համարել է  հեքիաթի ժանրից:
 
 


06.05.2024
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան մայիսի 7-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն - 11:00-11:20,   ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:20-11:40,   ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցութ...

06.05.2024
Խորհրդարանը շարունակել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդման քննարկումը
Ազգային ժողովը մայիսի 6-ի նիստում շարունակել է 2023 թվականի ՀՀ դատախազության գործունեության մասին հաղորդման քննարկումը:   Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորներն անդրադարձել են գլխավոր դատախազի տարեկան հաղորդման մեջ արձանագրված խնդիրներին, կառույցի գործունեությանը, համակարգային խնդիր...