Տպել
13.11.2019
Համայնքի միջնակարգ դպրոցում բացվել է ռուսաց լեզվի ինտերակտիվ դասարան
1 / 7

Ալեքսանդր Գրիբոյեդովի մահվան 190-րդ տարելիցի կապակցությամբ   հայ-ռուսական բարեկամական համագործակցության շրջանակում ԱԺ պատգամավորներ Նարեկ Մկրտչյանի,  Ալեքսեյ Սանդիկովի նախաձեռնությամբ  եւ ՌԴ դեսպանության ու Գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնի աջակցությամբ նոյեմբերի 12-ին Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել ռուսաց լեզվի  ինտերակտիվ դասարանի բացումը:

Ռուսական կողմն ամբողջությամբ տրամադրել է դասասենյակի գույքն ու համակարգչային տեխնիկան: Ռուսական սահմանապահ զորքի ներկայացուցիչները բարեկարգել են  Գրիբոյեդով գյուղի կենտրոնական այգու տարածքը: ԱԺ պատգամավորներն իրականացրել են ծառատունկ`  այն անվանակոչելով «Հայ-ռուսական բարեկամության պուրակ»:

Միջոցառմանը մասնակցել են Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը, ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Ռուսական ԳՄԿ ղեկավար Սերգեյ Ռիբինսկին, ռուսական սահմանապահ զորքերի հրամանատարությունը եւ այլ պաշտոնատար անձինք:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...