Տպել
12.11.2019
«Բաց դասեր» Ազգային ժողովում
1 / 16

Նոյեմբերի 12-ին  խորհրդարան էին այցելել Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի  եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողներն ու դասախոսները:

Հայոց պառլամենտարիզմի պատմությանը հյուրերը ծանոթացել են ԱԺ թանգարանում, իսկ խորհրդարանի աշխատանքներին հետեւել են ԱԺ նիստերի դահլիճի օթյակից:

Հայ-ռուսական համալսարանի ուսանողների համար  «Բաց դասն» անցկացրել են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ՝  ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Կորյուն Մկրտչյանը, Գոռ Գեւորգյանը, Միքայել Զոլյանը:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Երիտասարդական խորհրդարան ձեւավորելու հարցի շուրջ: Ուսանողները  կարծիք են հայտնել, որ  նման կառույցը հնարավորություն կտա երիտասարդներին ծանոթանալու օրենսդրական աշխատանքներին,  կատարելու առաջին քայլերը  դեպի  քաղաքականություն:

Քննարկում է ծավալվել նաեւ  Կառավարության  կողմից մշակված՝ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի աշխատանքային նախագծի այն դրույթի շուրջ, որով առաջարկվում է հայոց լեզու, հայ գրականություն եւ հայոց պատմություն առարկաները  բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում ուսուցանման համար համարել ոչ պարտադիր:

Արման Եղոյանը նշել է, որ 12-ամյա կրթության ընթացքում աշակերտները բավարար գիտելիքներ են ստանում նշյալ առարկաներից, ուստի բուհերում դրանց դասավանդումը ոչ պարտադիր դարձնելը կնպաստի, որ ուսանողներն ավելի շատ կենտրոնանան մասնագիտական առարկաների վրա:

Միքայել Զոլյանի խոսքով՝ հարցը վերաբերում է ոչ թե առարկաների դասավանդմանը, այլ բուհերի ինքնավարությանը: Առաջարկվում է այդ առարկաները ոչ թե  հանել դասացուցակներից, այլ դրանց դասավանդումը թողնել բուհերի հայեցողությանը:

Ուսանողները նշել են, որ հարցի առնչությամբ կա  տեղեկատվության պակաս, որի արդյունքում էլ առկա է տարընթերցում:

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողների ու դասախոսների համար «Բաց դասը» վարել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը։ Նա ներկայացրել է պետական բյուջեի մշակման, քննարկման եւ ընդունման ընթացակարգերը։ Ըստ նրա՝ պետբյուջեն երկրի ոչ միայն գլխավոր ֆինանսական, այլեւ քաղաքական փաստաթուղթն է, քանի որ այն քննարկվում եւ ընդունվում է խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի անմիջական մասնակցությամբ։ Նշվել է, որ նախատեսված 4,9 տոկոս տնտեսական աճն իրատեսական ցուցանիշ է։ Արտակ Մանուկյանի հավաստմամբ՝ անհրաժեշտ է կառուցել արտահանմանը միտված տնտեսական համակարգ, ինչպես նաեւ պետք է զարկ տալ ենթակառուցվածքների զարգացմանը, որի համար 2020թ--ի պետբյուջեի նախագիծը տալիս է դրա հնարավորությունը։ Պատգամավորը կարեւորել է գալիք տարի նախատեսված կենսաթոշակների 10 տոկոսով ավելացումը, ուսուցիչների, ուժային կառույցների եւ ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը։ Կարեւոր է համարվել նաեւ կոռուպցիայի եւ ստվերի դեմ անզիջում պայքարը։ Ընդգծվել է քաղաքացիների կողմից ՀԴՄ կտրոնների պարտադիր պահանջի կարեւորությունը։

Այնուհետեւ հանդիպմանը մասնակից է դարձել ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը։ Նա ներկայացրել է իր գլխավորած հանձնաժողովի կառուցվածքն ու գործառույթները, անդրադարձել տեղական ինքնակառավարման հարցերին։ Պատգամավորը կարեւորել է համայնքների խոշորացումը, ինչն, ըստ նրա, թույլ է տալիս համատեղ ուժերով լուծել ներհամայնքային շատ խնդիրներ։ Շեշտադրվել է իրականացվող ապակենտրոնացման քաղաքականությունը։ Առաջիկայում կմշակվի ագրարային քաղաքականության ռազմավարությունը, որը հիմք կհանդիսանա ոլորտի նոր օրենսդրության ընդունմանը։ Վարազդատ Կարապետյանն անդրադարձել է նաեւ շրջակա միջավայրի, խմելու ջրի, անտառների պահպանությանը, մշակման փուլում գտնվող ընդերքի ռազմավարությանը։

Արտակ Մանուկյանի տեղեկացմամբ՝ գալիք տարի կներդրվի ծիրանի եւ խաղողի ապահովագրության համակարգ։ Գյուղատնտեսական աշխատանքների նպատակային կազմակերպման գործում՝ նա կարեւոր է համարել գյուղացիական կոոպերատիվների դերն ու նշանակությունը։

Բանախոսները պատասխանել են ուսանողների բազմաթիվ հարցերի եւ նրանց բարեմաղթել բարձր առաջադիմություն, նպատակների իրականացում։

Նույն օրը խորհրդարան են այցելել նաեւ Գավառի պետական համալսարանի ուսանողները:

Նրանց հետ հանդիպել են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանը, Հայկ Սարգսյանը եւ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը:

Պատգամավորները պատասխանել են ուսանողների հնչեցրած հարցերին:
 


12.11.2019
Խորհրդարանն սկսել է հերթական նիստերի աշխատանքը
Նոյեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովն սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները քննարկել են ԱԺ մշտական հանձնաժողովներում բացասական եզրակացություն ստացած՝ Գեւորգ Պետրոսյանի, Արթուր Գրիգորյանի, Արթուր Դալլաքյանի, Վարդան Ղուկասյանի, Տիգրան Ստեփանյանի հեղինակած «Բաժնետիրական ընկերությունների մասին»...

12.11.2019
Աշխատանքային այցով ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը գտնվում է Կորեայում
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը նոյեմբերի 10-17-ը աշխատանքային այցով կգտնվի Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում: ...

12.11.2019
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Աշխատանքային այցով 2019 թվականի նոյեմբերի 11-16-ը Վաշինգտոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) կգործուղվեն Հայաստան-Ամերիկայի Միացյալ Նահանգներ բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, բարեկամական խմբի անդամներ՝ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստա...

12.11.2019
ՀՀ Կոտայքի մարզի Գողթ գյուղի միջնակարգ դպրոցին փոխանցվել են համակարգիչներ
Նոյեմբերի 11-ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի մասնակցությամբ Կոտայքի մարզի Գողթ գյուղի միջնակարգ դպրոցին բարեգործական հիմունքներով փոխանցվել է տասը համակարգիչ: Նորագույն համակարգիչներն, ըստ պատգամավորի, կնպաստեն դպրոցում ուսուցման ընթացքն ավելի արդյունավետ դարձնելուն: Հ...

12.11.2019
Մամուլի ասուլիսի հրավեր
Նոյեմբերի 13-ին` ժամը 13:30-ին, ՀՀ ԱԺ 334 դահլիճում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հրավիրում է մամուլի ասուլիս՝ «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: ...

12.11.2019
Արարատ Միրզոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունաստանի դեսպանի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 12-ին ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլային, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Ողջունելով հյուրին՝ ԱԺ նախագահը նշել է, որ հաշվի առնելով Հայաստանի եւ Հունաստանի ջերմ հարաբե...

12.11.2019
Աշխատաժողով Ծաղկաձորում
Նոյեմբերի 8-10-ը ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գերմանիայի Միջազգային Համագործակցության ընկերության  (GIZ/ԳՄՀԸ) «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի հետ համագործակցությամբ Ծաղկաձորում կազմակերպել են «Պետական պարտք, ծրագրային ...