Տպել
12.11.2019
ՀՀ Կոտայքի մարզի Գողթ գյուղի միջնակարգ դպրոցին փոխանցվել են համակարգիչներ
1 / 4

Նոյեմբերի 11-ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի մասնակցությամբ Կոտայքի մարզի Գողթ գյուղի միջնակարգ դպրոցին բարեգործական հիմունքներով փոխանցվել է տասը համակարգիչ:

Նորագույն համակարգիչներն, ըստ պատգամավորի, կնպաստեն դպրոցում ուսուցման ընթացքն ավելի արդյունավետ դարձնելուն:

Հայաստանի կրթական ոլորտի զարգացման հարցում իր ներդրումն է ունեցել ամերիկահայ Մայքլ Խեքոյանն, ով Միացյալ Նահանգների Նյու-Յորք քաղաքում գտնվող «Computuners» համակարգիչների  խանութ-սրահի տնօրենն է: Նա Հայաստանի Հանրապետությանն է նվիրաբերել 20 «HP» դյուրակիր համակարգիչ՝ գյուղական համայնքների դպրոցների համակարգչային դասասենյակները վերազինելու նպատակով:

Նախաձեռնությանն իր աջակցությունն է ցուցաբերել «Դե Ժպտա»  բարեգործական հասարակական կազմակերպությունը, որն արդեն հնգական համակարգիչ է փոխանցել Հանրապետության  Կոտայքի մարզի Մեղրաձոր եւ Գեղարդ գյուղերի միջնակարգ դպրոցներին: Հասարակական կազմակերպությունն անմիջական մասնակցություն է ունեցել նաեւ համակարգիչների հերթական փոխանցման միջոցառմանը: