ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 12-ին ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլային, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Ողջունելով հյուրին՝ ԱԺ նախագահը նշել է, որ հաշվի առնելով Հայաստանի եւ Հունաստանի ջերմ հարաբերությունները՝ Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլայի հետ առաջիկայում համագործակցության առիթներ դեռ կստեղծվեն: Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ հայ-հունական գործընկերային հարաբերություններում ունեցած անձնական ներդրման համար եւ վստահություն է հայտնել, որ հեռանալով Հայաստանից՝ դեսպանը կշարունակի մնալ Հայաստանի լավ բարեկամը:
Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ գոհունակությամբ արձանագրել, որ հունահայկական հարաբերությունները շարունակում են ամրապնդվել: Նա նշել է, որ չի կարող մոռանալ իր առաքելության ընթացքում Հայաստանում հաստատած անձնական կապերը, այնպես, ինչպես չի մոռացվում առաջին սերը:
Խորհրդարանն սկսել է հերթական նիստերի աշխատանքը
Նոյեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովն սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները քննարկել են ԱԺ մշտական հանձնաժողովներում բացասական եզրակացություն ստացած՝ Գեւորգ Պետրոսյանի, Արթուր Գրիգորյանի, Արթուր Դալլաքյանի, Վարդան Ղուկասյանի, Տիգրան Ստեփանյանի հեղինակած «Բաժնետիրական ընկերությունների մասին»...
Աշխատանքային այցով ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը գտնվում է Կորեայում
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը նոյեմբերի 10-17-ը աշխատանքային այցով կգտնվի Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում: ...
«Բաց դասեր» Ազգային ժողովում
Նոյեմբերի 12-ին խորհրդարան էին այցելել Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողներն ու դասախոսները: Հայոց պառլամենտարիզմի պատմությանը հյուրերը ծանոթացել են ԱԺ թանգարանում, իսկ խորհրդարանի աշխատանքներին հետեւել են ԱԺ...
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Աշխատանքային այցով 2019 թվականի նոյեմբերի 11-16-ը Վաշինգտոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) կգործուղվեն Հայաստան-Ամերիկայի Միացյալ Նահանգներ բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, բարեկամական խմբի անդամներ՝ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստա...
ՀՀ Կոտայքի մարզի Գողթ գյուղի միջնակարգ դպրոցին փոխանցվել են համակարգիչներ
Նոյեմբերի 11-ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի մասնակցությամբ Կոտայքի մարզի Գողթ գյուղի միջնակարգ դպրոցին բարեգործական հիմունքներով փոխանցվել է տասը համակարգիչ: Նորագույն համակարգիչներն, ըստ պատգամավորի, կնպաստեն դպրոցում ուսուցման ընթացքն ավելի արդյունավետ դարձնելուն: Հ...
Մամուլի ասուլիսի հրավեր
Նոյեմբերի 13-ին` ժամը 13:30-ին, ՀՀ ԱԺ 334 դահլիճում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հրավիրում է մամուլի ասուլիս՝ «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: ...
Աշխատաժողով Ծաղկաձորում
Նոյեմբերի 8-10-ը ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գերմանիայի Միջազգային Համագործակցության ընկերության (GIZ/ԳՄՀԸ) «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի հետ համագործակցությամբ Ծաղկաձորում կազմակերպել են «Պետական պարտք, ծրագրային ...