Տպել
12.11.2019
Աշխատաժողով Ծաղկաձորում
1 / 3

Նոյեմբերի 8-10-ը ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գերմանիայի Միջազգային Համագործակցության ընկերության  (GIZ/ԳՄՀԸ) «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի հետ համագործակցությամբ Ծաղկաձորում կազմակերպել են «Պետական պարտք, ծրագրային բյուջետավորում եւ կանանց ու տղամարդկանց կարիքների զգայուն բյուջե» խորագրով աշխատաժողով: 
  
Մասնակցել են ԱԺ մշտական հանձնաժողովների եւ խմբակցությունների պատգամավորներ, փորձագետներ, պատգամավորի օգնականներ, աշխատակազմի եւ ԳՄՀԸ ներկայացուցիչներ: 
  
Աշխատաժողովին բացման խոսքով հանդես են եկել ԱԺ հաշվեքննության եւ աուդիտի ենթահանձնաժողովի նախագահ Տիգրան Ուլիխանյանը եւ ԳՄՀԸ ,Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասումե ծրագրի տարածաշրջանային ղեկավար Յենս Պետերսեն-Թումզերը, այնուհետեւ ելույթ է ունեցել ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը:

Զեկույցներով հանդես են եկել նաեւ ԳՄՀԸ-ի կողմից հրավիրված փորձագետներ Արտակ Քյուրումյանը, Կարինե Հարությունյանը եւ Մուշեղ Թումասյանը:

Աշխատաժողովի նպատակն էր Ազգային ժողովում ընթացող բյուջետային քննարկումների ընթացքում առավել մանրամասն անդրադառնալ բյուջետային գործընթացի առանցքային մի քանի հարցերի օրենսդրական կարգավորումներին, առկա առաջատար միջազգային փորձին: Մասնավորապես քննարկվել են Հայաստանի կողմից պետական պարտքի կառավարման գործընթացում ՀՀ կառավարության եւ Ազգային ժողովի լիազորություններին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ դիտարկվել են ներկա փուլում պետական պարտքի բացարձակ եւ հարաբերական ցուցանիշները:

Մասնակիցներն անդրադարձել են 2019 թվականից պաշտոնապես ներդրված ծրագրային բյուջետավորման գործընթացներին, գնահատել առկա խնդիրները, ինչպես նաեւ խոսել «Կանանց եւ տղամարդկանց կարիքների նկատմամբ զգայուն բյուջե» հասկացության մասին, որը համեմատաբար նոր տեսություն է, որի նպատակն է հանրային ֆինանսների պլանավորման գործում պետության կողմից կանանց եւ տղամարդկանց նկատմամբ հավասարակշռված մոտեցում ցուցաբերելը:

Մասնակիցները բարձր են գնահատել ԳՄՀԸ «Հանրային ֆինանսաների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի հետ համագործակցությունը եւ կարեւորել խորհրդարանի կողմից բյուջետային վերահսկողության իրականացումը, այդ թվում՝ հանրային ֆինանսների արդյունավետ կառավարմանն ուղված համատեղ ջանքերը:
 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...