Տպել
11.11.2019
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 11-ին հրավիրած նիստում  անդրադարձել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին»  օրենքում:

Գործող օրենքով՝ առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառած վնասների հատուցման»  հիմնադրամի կողմից  տրվում է հատուցում: Նախաձեռնությամբ առաջարկվում է հատուցում նախատեսել նաեւ երրորդ խմբի հաշմանդամություն ունեցողների համար:  Պայմանագրային կամ պարտադիր զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակների միջոցառումներին ներգրավված սպայական կազմի զինծառայողի երրորդ խմբի հաշմանդամության դեպքում առաջարկվում է  հատկացնել 35.000.000 դրամ, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողի կամ տարածքային պաշտպանությանը ներգրավված կամ կամավորագրված անձի երրորդ խմբի հաշմանդամության դեպքում` 25.000.000 դրամ, եւ պարտադիր զինվորական ծառայության կրտսեր ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողի երրորդ խմբի հաշմանդամության դեպքում` 15.000.000 դրամ:

Ըստ հիմնական զեկուցող՝ Մանե Թանդիլյանի հիմնադրամի կողմից հավաքագրված միջոցները կազմում են մոտ 17 մլրդ դրամ, իսկ 2,5 տարվա ընթացքում հատուցումների գումարը կազմել է ընդամենը 1,2 մլրդ դրամ: Պատգամավորի հավաստմամբ, առաջարկվող փոփոխությունները չեն վտանգի հիմնադրամի ֆինանսական կայունությանը:  Նա նաեւ գաղտնի տեղեկություններ է հաղորդել, որի պատճառով էլ նիստի այդ մասն եղել է դռնփակ:

Այնուհետեւ հարակից զեկուցող՝  ՀՀ ԱԺ «Իմ քայլը» պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշել է, որ դռնփակ քննարկման ընթացքում ներկայացվել են նոր փաստեր, որոնք գնահատվում են  որպես նոր երեւան եկած հանգամանքներ եւ դրանք պետք է մանրամասն ուսումնասիրվեն:

Հանձնաժողովը նախատեսում է կառավարության հետ համատեղ անցկացնել աշխատանքային քննարկում:

Հարցի քվեարկությունը հետաձգվել է մինչեւ երկամսյա ժամկետով:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել գալիք տարվա պետական բյուջեի նախագծի՝ պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող ծախսային հոդվածներին վերաբերող մասին:
 


11.11.2019
Քննարկվել են հայ-չեխական կապերին առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Գայանե Աբրահամյանն ու խմբի անդամները նոյեմբերի 11-ին հանդիպել են ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկու հետ։ Հանդիպմանն ընդգծվել է հայ-չեխական հարաբերությունների զարգացման ու խորացման կարեւորությունը։ Հայկական կողմն իր եր...

11.11.2019
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը
Նոյեմբերի 11-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ նոյեմբերի 12-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Խորհրդի որոշմամբ սահ...

11.11.2019
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:30-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...

11.11.2019
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ին կայանալիք արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...