National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
25.11.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
11.11.2019
Քննարկվել են հայ-չեխական կապերին առնչվող հարցեր
1 / 7

ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Գայանե Աբրահամյանն ու խմբի անդամները նոյեմբերի 11-ին հանդիպել են ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկու հետ։

Հանդիպմանն ընդգծվել է հայ-չեխական հարաբերությունների զարգացման ու խորացման կարեւորությունը։

Հայկական կողմն իր երախտագիտությունն է հայտնել Չեխիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված  համաձայնագրի վավերացման առնչությամբ։ Նշվել է, որ այսուհետ երկկողմ տնտեսական եւ այլ ոլորտներում գործակցությունը կլինի առավել նպատակային եւ խորը։

Արտակարգ եւ լիազոր դեսպանի հավաստմամբ՝ Թավշյա հեղափոխությունից հետո նոր ու բարձր մակարդակի վրա են հայ-չեխական հարաբերությունները։ Կարեւորվել է համայնքների հետ համագործակցությունը. ներկայում Դիլիջան եւ Սեւան քաղաքների հետ իրականացվում են ծրագրեր։

Գայանե Աբրահամյանը նշել է, որ տնտեսության բնագավառում աննախադեպ առաջընթաց է գրանցվել, գրեթե կրկնապատկվել է ապրանքաշրջանառությունը, աճ կա նաեւ զբոսաշրջության բնագավառում։ Շեշտադրվել է այն հանգամանքը, որ Հայաստանը կարող է հանդիսանալ կամուրջ ԵԱՏՄ-ի եւ Եվրոպական միության միջեւ՝ տարբեր ոլորտներում գործակցության համար։ Նա նաեւ տեղեկացրել է, որ նախորդ ամիս եղել է Պրահայում, հանդիպումներ է ունեցել Չեխիայի Սենատի փոխնախագահներ Միլուշե Հորսկայի եւ Միլան Շտեխի հետ։

Հանդիպմանը քննարկվել է նաեւ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված բանաձեւի՝ Սենատի կողմից հաստատման հարցը։ Նշվել է, որ հարցը աշխատանքային օրակարգերում է։

Կարեւոր է համարվել միջխորհրդարանական կապերի զարգացումը, արժեւորվել են բարեկամական խմբերի գործակցությունն ու խորհրդարանական դիվանագիտության դերն ու նշանակությունը։

Պատգամավորները հյուրին տեղեկացրել են մեր երկրի դատաիրավական եւ այլ ոլորտներում ընթացող բարեփոխումների, իրականացվող մի շարք ծրագրերի մասին։

Հանդիպմանը քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս։


25.11.2020
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վարազդատ Կարապետյանը նոյեմբերի 25-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե ...

25.11.2020
ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստում
Նոյեմբերի 25-ին ԱԺ խորհուրդը գումարել է արտահերթ նիստ, որը վարել է ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը: Խորհուրդը որոշել է փոփոխություն կատարել ԱԺ խորհրդի 2019 թվականի փետրվարի 6-ի 004-Ա որոշման մեջ, որի համաձայն Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժող...

25.11.2020
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 17:30-ին նախատեսված արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ:   ...

25.11.2020
Նոյեմբերի 26-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ նոյեմբերի 26-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ`  հետեւյալ օրակարգով: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS