Տպել
11.11.2019
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը
1 / 8

Նոյեմբերի 11-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ նոյեմբերի 12-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Խորհրդի որոշմամբ սահմանվել են նաեւ նոյեմբերի 12-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ տեւողությունը:

Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագծում ընդգրկվել է 26, նոյեմբերի 12-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 36 հարց:

Փոփոխություններ են կատարվել ԱԺ խորհրդի 2019 թվականի մարտի 15-ի եւ մարտի 25-ի որոշումներում: