National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
08.11.2019
Քննարկում՝ «Էկոլոգիական տեղեկատվության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
1 / 4

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 8-ին կազմակերպվել էր հանրային քննարկում՝ «Էկոլոգիական տեղեկատվության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: 
  
Քննարկմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու ոլորտի փորձագետներ: 
  
Մերի Գալստյանը մատնանշել է այն կարեւոր հիմնարար սկզբունքները, որոնք ամրագրվել են նախագծում, մասնավորապես՝ էկոլոգիական տեղեկատվություն ստանալու իրավունքի ապահովման հիմքը, էկոլոգիական տեղեկատվության իրավունքի սուբյեկտների իրավահարաբերությունների հստակեցումը, ոլորտի թափանցիկության եւ հրապարակայնության առավել բարենպաստ պայմանները:

Մասնակիցներն անդրադարձել են էկոլոգիական տեղեկատվության հասանելիության ներկա իրավիճակին, տրամադրման ու տարածման իրավական, կազմակերպչական, սոցիալ-տնտեսական հիմքերին եւ նախագծով առաջարկվող կարգավորումներին:

Պատգամավորն ընդգծել է, որ նմանատիպ քննարկումները կլինեն շարունակական եւ նախագծի շուրջ բոլոր դիտարկումները կքննարկվեն ու հաշվի կառնվեն մշակման գործընթացում:

Նշվել է, որ «Էկոլոգիական տեղեկատվության մասին» օրենքի նախագիծը մշակվում է ՄԱԶԾ-ԳԷՀ «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության եւ իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի եւ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am