Տպել
08.11.2019
Ավարտվել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի գլխավորած պատվիրակության այցը Վիետնամ
1 / 1

Ավարտվել է նոյեմբերի 5-7-ը ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի գլխավորած պատվիրակության այցը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն, որը բարեկամական խմբի առաջին պաշտոնական այցն էր:

Այցի շրջանակում ՀՀ Աժ Հայաստան-Վիետնամ բարեկամական խումբը Վահե Էնֆիաջյանի գլխավորությամբ հանդիպել է Վիետնամի խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջեւ ձեւավորված միջխորհրդարանական դիվանագիտության կարեւորությանն առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաեւ միջազգային կառույցներում երկկողմ եւ բազմակողմ համագործակցության առանցքային դրույթները:

Հայկական պատվիրակությունն ունեցել է մի շարք այլ աշխատանքային հանդիպումներ, այդ թվում՝ Վիետնամի խոշորագույն քաղաքային իշխանությունների հետ:

Կողմերը փաստել են, որ հանդիպումները եղել են արդյունավետ ու նպատակաուղղված` երկու բարեկամ ժողովուրդների խորհրդարանների միջեւ ձեւավորված կապերի առավել սերտացմանը:

Պատվիրակության ղեկավար Վահե Էնֆիաջյանը համոզմունք է հայտնել, որ առկա է համագործակցության մեծ ներուժ եւ հարկավոր է անել առավելագույնը՝ ընձեռված հնարավորություններն արդյունավետ կիրառելու համար:


16.04.2024
ԱԺ մշտական հանձնաժողովը նիստ կգումարի
Ապրիլի 16-ին` ժամը 15:00-ին, 314 սրահում նիստ կգումարի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը:...

16.04.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ապրիլի 16-19-ը մեկնել է Լիտվայի Հանրապետություն: Այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի, ԼՀ վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեյի, ԼՀ Սեյմի նախագահ Վիկտորիա Չմիլի...