ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը եւ հանձնաժողովի անդամ Տաթեւիկ Հայրապետյանը նոյեմբերի 7-ին հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի անվտանգության եւ արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մոհամմադ Ջավադ Ջամալի Նոբանդեգանիի գլխավորած պատվիրակության հետ:
Ողջունելով հյուրերին՝ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Իրանը Հայաստանի համար կարեւորագույն պետություն է եւ կարեւորագույն գործընկեր: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահն ընդգծել է միջխորհրդարանական շփումների ակտիվացման անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական խորհրդարանական համագործակցության զարգացմանը վերաբերող, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրներին ու հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր:
Խորհրդարանականները կարեւորել են տարածաշրջանում անվտանգությունը եւ կայուն խաղաղության հաստատումը:
Խոսելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին՝ Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է հիմնահարցի կարգավորման առնչությամբ հայկական կողմի դիրքորոշումը եւ կարեւորել հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը:
Մոհամմադ Ջավադ Ջամալի Նոբանդեգանին նշել է, որ Իրանում հետեւում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին եւ դրական գնահատում հեղափոխությունից հետո իրականացվող փոփոխությունները:
Հանդիպման ավարտին կողմերը կարեւորել են երկու երկրների խորհրդարանականների դերը համագործակցության տարբեր ոլորտներում փոխգործակցության ակտիվացման կապակցությամբ:
Քննարկում՝ «Էկոլոգիական տեղեկատվության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 8-ին կազմակերպվել էր հանրային քննարկում՝ «Էկոլոգիական տեղեկատվության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Քննարկմանը մա...
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Նոյեմբերի 8-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ շարունակվել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է օրենքի 34-րդ հոդվածից հանել...
Անդրանիկ նիստ է գումարել ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովը
Նոյեմբերի 8-ին անդրանիկ նիստ է գումարել ՀՀ ԱԺ մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնա...
ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Նոյեմբերի 8-ին Միքայել Մելքումյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի ներկայացմամբ՝ առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ կառավարության հեղինակած «Ծխախոտային արտադրատե...
ԱՄՆ դեսպանը լիակատար աջակցություն է հայտնել ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներին. ԱԺ նախագահն ընդունել է Լին Թրեյսիին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 8-ին ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիին, որին ուղեկցում էին Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Քրիստոֆեր Սմիթը, ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը: Ողջունելով հյուրերին՝ Ա...
Քննարկվել է «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության եւ դրանից բխող 2020-2022թթ-ի գործողությունների ծրագրի» նախագիծը
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում Արման Եղոյանի նախագահությամբ նոյեմբերի 8-ին քննարկվել է «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության եւ դրանից բխող 2020-2022թթ-ի գործողությունների ծրագրի» նախագիծը։ Մշտական հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ ՀՀ...
Քննարկվել են ջրօգտագործողների ընկերություններին, ֆինանսական համահարթեցմանը, տարածքային կառավարմանն առնչվող նախագծեր
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ նոյեմբերի 8-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջ...
Ավարտվել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի գլխավորած պատվիրակության այցը Վիետնամ
Ավարտվել է նոյեմբերի 5-7-ը ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի գլխավորած պատվիրակության այցը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն, որը բարեկամական խմբի առաջին պաշտոնական այցն էր: Այցի շրջանակում ՀՀ Աժ Հայաստան-Վիետնամ բարեկամական խումբը Վահե Էնֆիաջյանի գլխավորությամբ հանդիպել է Վիետնամի խորհրդարանի արտա...
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 14:30-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի դեսպանին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 8-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկու հետ: Կողմերը կարեւորել են երկու երկրների խորհրդարանների համանուն հանձնաժողովների միջեւ համագործակցու...
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանային վեհաժողովի 32-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար 2019 թվականի նոյեմբերի 13-17-ը Դելմոն (Շվեցարիայի Համադաշնություն) կգործուղվեն ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերություննե...