National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.03.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
07.11.2019
Քննարկվել են հայ-իրանական կապերի զարգացմանն առնչվող հարցեր
1 / 5

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Գոռ Գեւորգյանը նոյեմբերի 7-ին հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Ջամալի Նոբանդեգանիի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էր Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժորժ Աբրահամյանը։

Անդրանիկ Քոչարյանը փաստել է, որ երկու ժողովուրդները դարեր շարունակ համերաշխ  ապրում են կողք կողքի եւ ըստ նրա՝ հայ-իրանական կապերը միշտ պետք է լինեն բարձր մակարդակի վրա։ Նա ընդգծել է, որ վերջին 30 տարվա ընթացքում Իրանը եղել է Հայաստանի կողքին, աջակցություն ցուցաբերել էներգետիկայի եւ մի շարք այլ բնագավառներում։

Մոհամմադ Ջավադ Ջամալի Նոբանդեգանիի խոսքով՝ Իրանի եւ Հայաստանի բարեկամական հարաբերությունները պետք է առավել խորացնել, ընդլայնել տարբեր ոլորտներում համագործակցության շրջանակը: Կարեւոր է համարվել միջխորհրդարանական կապերի զարգացումը, խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությունը։ Այս համատեքստում՝ հայազգի պատգամավոր Ժորժ Աբրահամյանն ընդգծել է խորհրդարանական դիվանագիտության դերի բարձրացումը։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին։ Շեշտադրվել է ահաբեկչության դեմ համատեղ պայքարի կարեւորությունը։

ԱԺ պատգամավոր Գոռ Գեւորգյանի հավաստմամբ՝ տարածաշրջանային անվտանգության հարցում Իրանը Հայաստանի կարեւոր գործընկերներից է։

Հանդիպմանը քննարկվել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am