National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
07.11.2019
Քննարկվել են միջկուսակցական համագործակցությանն առնչվող հարցեր
1 / 10

Արցախի Հանրապետության «Ազատ հայրենիք» կուսակցության պատվիրակության հետ նոյեմբերի 7-ին հանդիպել են ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները:

Քննարկվել են միջկուսակցական համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ցավով նշել է, որ Արցախի Ազգային ժողովը ներկայացված չէ միջազգային կառույցներում եւ այդ համատեքստում կարեւորել է փոխգործակցությունն այս ուղղությամբ: Մասնավորապես` մտքեր են փոխանակվել միջկուսակցական  աշխատանքային խմբի ստեղծման վերաբերյալ: Ըստ Նաիրա Զոհրաբյանի` Արցախյան հարցը  միջազգային հարթակներում ամենաքննարկվող թեմաներից է  եւ համատեղ աշխատանքը կլինի շատ օգտակար: Նա տեղեկացրել է, որ առաջիկայում մասնակցելու է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, որտեղ քննարկվելու է նաեւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքին վերաբերող հարցը, որն անմիջականորեն  առնչվում է նաեւ Արցախին: Նա հավելել է, որ  Վեհաժողովում ներկայացվող իր զեկույցի պատրաստմանն օգնել են արցախցի գործընկերները:

Հյուրերը կարեւորել են երկկողմ փոխգործակցության խորացումն ու ամրապնդումը: Նրանք նշել են, որ կա անհրաժեշտություն` մշակելու եւ ստորագրելու  երկու օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության նոր համաձայնագիր: Առաջարկ է հնչել Հայաստանի եւ Արցախի միջեւ  համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերն անցկացնել տարին ոչ թե երկու, այլ չորս անգամ:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS