Նոյեմբերի 7-ին ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Արցախի Հանրապետության խորհրդարանի «Ազատ Հայրենիք» խմբակցության ներկայացուցիչների հետ:
Խորհրդարանականները քննարկել են ներքաղաքական հարցեր, անդրադարձել Արցախում հաջորդ տարի սպասվող համապետական ընտրություններին:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարեւորել է Արցախում տեղի ունենալիք համապետական ընտրությունների՝ թափանցիկ, ազատ եւ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացումը: Նա նշել է, որ խմբակցության ներկայացուցիչները դիտորդի կարգավիճակով կհետեւեն ընտրությունների ընթացքին:
Զրուցակիցները կարեւոր են համարել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանականների միջեւ հաճախակի շփումները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Առաջարկվում է երկարաձգել քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը
Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի՝ համաճարակի հետեւանքները մեղմելու կամ վերացնելու ուղղությամբ Կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատություն...
Քննիչ հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի՝ համաճարակի հետեւանքները մեղմելու կամ վերացնելու ուղղությամբ Կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատություն...
Կքննարկվի «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագիծը
Մարտի 10-ին՝ ժամը 13:00-ին, նոր մասնաշենքի 314 դահլիճում «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ քննարկում կկազմակերպվի: ...
Տեղի կունենան հանձնաժողովների նիստեր