Տպել
07.11.2019
Հանդիպում ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում
1 / 4

Նոյեմբերի 7-ին ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Արցախի Հանրապետության խորհրդարանի «Ազատ Հայրենիք» խմբակցության ներկայացուցիչների հետ:

Խորհրդարանականները քննարկել են ներքաղաքական հարցեր, անդրադարձել Արցախում հաջորդ տարի սպասվող համապետական ընտրություններին:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարեւորել է Արցախում տեղի ունենալիք համապետական ընտրությունների՝ թափանցիկ, ազատ եւ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացումը: Նա նշել է, որ խմբակցության ներկայացուցիչները դիտորդի կարգավիճակով կհետեւեն ընտրությունների ընթացքին:

Զրուցակիցները կարեւոր են համարել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանականների միջեւ հաճախակի շփումները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: