National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
07.11.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
07.11.2019
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 32-րդ նիստը
1 / 11

Գյումրի քաղաքի «Սեւ բերդ» ամրոցում նոյեմբերի 6-ին գումարվել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 32-րդ նիստը:

Երկու երկրների միջեւ միջպետական հարաբերություններն այսօր բարձր քաղաքական մակարդակի վրա են՝ շարունակելով ամրապնդվել բոլոր ոլորտներում, նշել է հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը: Ըստ նրա՝ ակտիվ քաղաքական երկխոսությունն ամուր հիմք է առեւտրատնտեսական, ռազմաքաղաքական, մշակութային եւ հումանիտար համագործակցության համար՝ ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ միջազգային կառույցների շրջանակում: Որպես երկկողմ համագործակցության կարեւոր բաղադրիչ նա արժեւորել է  հայ-ռուսական խորհրդարանական փոխգործակցությունը: Այս համատեքստում Ալեն Սիմոնյանն ընդգծել է համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը, երկու երկրների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների համատեղ հանդիպումներն ու տարբեր մակարդակներում այցերը: «Հանձնաժողովն արդեն ապացուցել է իր կենսունակությունն ու կարեւորությունը՝ որպես արդյունավետ հարթակ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի բաց եւ արդյունավետ քննարկումների համար»,-ասել է ԱԺ փոխնախագահը: Նա նշել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը հանդիսանում են ռազմավարական դաշնակիցներ եւ հաջողությամբ   համագործակցում են ոչ միայն ԱՊՀ միջխորհրդարանական եւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովներում, այլ նաեւ  խորհրդարանական տարբեր ձեւաչափերում: Անդրադառնալով նիստում քննարկվող՝ ԵԱՏՄ շրջանակում ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման հարցին, ԱԺ փոխնախագահը նշել է, որ   հանձնաժողովի նիստերը թույլ են տալիս վերլուծել խնդիրները եւ գնահատել հետագա աշխատանքի հեռանկարները՝ միաժամանակ բացահայտելով խորհրդարանական մակարդակով համաձայնեցված որոշումներ կայացնելու հնարավորությունները:  Նա համոզմունք է հայտնել, որ քննարկումները նոր խթան կհաղորդեն հետագա երկխոսությանը:

Համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ Դաշնային ժողովի  Դաշնության խորհրդի  նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովը կարեւորել է  ԵԱՏՄ շրջանակում հանձնաժողովի հաջող աշխատանքը, ընդգծելով կառույցի ամրապնդման մեջ Հայաստանի զգալի ավանդը: Նա նշել է, որ  Հայաստանը 2019 թվականին հաջողությամբ նախագահել է ԵԱՏՄ մարմիններում եւ իր էական ավանդը ներդրել այդ միությունում: Յուրի Վորոբյովի խոսքով՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրումից հետո լավ արդյունքներ են ձեռք բերվել: Մասնավորապես՝ 2018 թվականին ԵԱՏՄ ՀՆԱ-ն ավելացել է 2,5 տոկոսով, այդ թվում Հայաստանում? 5,2, երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն ավելացել է 18,8 տոկոսով, իսկ անդամ պետությունների փոխադարձ առեւտրի ծավալը՝ 9,2 տոկոսով՝ հասնելով 60 մլրդ ԱՄՆ դոլարի:

Գյումրիում հրավիրված նիստի օրակարգում ԵԱՏՄ շրջանակում ազգային օրենսդրությունների ներդաշնակեցմանն ու մոտարկմանը, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ մշակութայի եւ մարդասիրական համագործակցությանը վերաբերող հարցերն էին:

Քննարկման ընթացքում հայ խորհրդարանականները կարեւորել են մասնավորապես՝ Վերին Լարսի անցակետում Ռուսաստանից դեպի Վրաստան, Հայաստան թողունակության եւ հատկապես՝ բեռնատար ավտոտրանսպորտի թողունակության բարձրացման խնդիրը:

Համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները մինչեւ տարեվերջ առաջարկություններ կներկայացնեն հաջորդ նիստի օրակարգի ձեւավորման վերաբերյալ:

Նիստի աշխատանքների շրջանակում ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներն այցելել են  Գյումրի քաղաքի թիվ 23 միջնակարգ դպրոց, որտեղ գործում են նաեւ ռուսական դասարաններ: Ռուս պատգամավորները դպրոցի գրադարանին նվիրել են դասագրքեր, ապա  ներկա գտնվել հայ-ռուսական բարեկամությանը նվիրված միջոցառմանը:
 
 


07.11.2019
Գումարվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ նոյեմբերի 7-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել է ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը։ Նախագծի ընդունումն, ըստ հեղինակի, պայմանավորված է 2020թ- հունվար...

07.11.2019
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Նոյեմբերի 7-ին կայացել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որը նախագահել է Վլադիմիր Վարդանյանը: Հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որով առաջար...

07.11.2019
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին
ՀՀ Աժ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ նոյեմբերի 7-ին  հրավիրած նիստում դրական եզրակացություն է տվել  Կառավարության  ներկայացրած  «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախ...

07.11.2019
ՀՀ ԱԺ բարեկամական խումբն ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի գլխավորությամբ գտնվում է Վիետնամում
Պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Վիետնամի Ազգային Ժողովի նախագահ Նգուեն Թի Կիմ Նգանի հետ: Քննարկվել են երկու բարեկամ երկրների հարաբերությունների զարգացման նոր հեռանկարները: Կարեւորվել է ՀՀ-ում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության դեսպանատուն ունենալը: Տիկին խոս...

07.11.2019
Քննարկվել են հայ-իրանական կապերի զարգացմանն առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Գոռ Գեւորգյանը նոյեմբերի 7-ին հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Ջամալի Նոբա...

07.11.2019
Քննարկվել են միջկուսակցական համագործակցությանն առնչվող հարցեր
Արցախի Հանրապետության «Ազատ հայրենիք» կուսակցության պատվիրակության հետ նոյեմբերի 7-ին հանդիպել են ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները: Քննարկվել են միջկուսակցական համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ,...

07.11.2019
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 15:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...

07.11.2019
Տեղի է ունեցել քննարկում «Խորհրդարանական վերահսկողություն» թեմայով
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Արմեն Խաչատրյանը, Ռուբիկ Ստեփանյանն ու ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Գոռ Գեւորգյանը նոյեմբերի 7-ին հանդիպել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնաժողովի ներկայացուցիչ...

07.11.2019
Ավարտվել են «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները
Նոյեմբերի 7-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Նաիրա Զոհրաբյանի եւ Մանե Թանդիլյանի նախագահությամբ քննարկվել է «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: ՀՀ ֆինանսների նախարա...

07.11.2019
Հանդիպում ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում
Նոյեմբերի 7-ին ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Արցախի Հանրապետության խորհրդարանի «Ազատ Հայրենիք» խմբակցության ներկայացուցիչների հետ: Խորհրդարանականները քննարկել են ներքաղաքական հարցեր, անդրադարձել Արցախում հաջորդ տարի սպասվող համապետական ընտրու...

07.11.2019
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...

07.11.2019
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին կայանալիք  արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...

07.11.2019
ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ուղիղ հեռարձակումն այստեղ:  ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS