Տպել
05.11.2019
Ստորագրվել է համագործակցության հուշագիր
1 / 6

Նոյեմբերի 5-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը համագործակցության հուշագիր է ստորագրել «Ֆինարմ» ֆինանսական շուկայի մասնակիցների» ասոցիացիայի գործադիր տնօրեն Կարեն Զաքարյանի եւ «Տնտեսական զարգացման նախաձեռնությունների» կենտրոնի տնօրեն Մարինե Առաքելյանի հետ։

Մանե Թանդիլյանն արժեւորել է մասնագիտական կառույցների հետ համագործակցությունը, ինչն, ըստ նրա՝ հնարավորություն է տալիս համակողմանի անդրադառնալ տվյալ ոլորտի խնդիրներին, գույքագրել դրանք եւ համատեղ գտնել լուծումներ։ Մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը խորհրդարանական աշխատանքների արդյունավետության բարձրացման գործում կարեւոր է համարել մասնագիտական նպատակային քննարկումները։ Հյուրերը պատրաստակամություն են հայտնել իրենց մասնագիտական փորձն ու գիտելիքները ներդնել ոլորտային խնդիրների լուծման ուղղությամբ։ Նրանք վստահեցրել են, որ գործակցությունը կլինի շարունակական։