Տպել
05.11.2019
Քննարկում՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
1 / 8

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` ՀՀ ԱԺ Հեռուստատեսության, ռադիոյի, մամուլի եւ տեղեկատվության ոլորտների ենթահանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը նոյեմբերի 5-ին հանդիպել է  Վերգետնյա հեռարձակողների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ:

Վահագն Թեւոսյանի ղեկավարած ենթահանձնաժողովը զբաղվում է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի նոր նախագծի մշակմամբ:

Հանդիպում-քննարկման ընթացքում նշվել է, որ գործող օրենքը հնացած է եւ այլեւս չի նպաստում ոլորտի զարգացմանը: Վահագն Թեւոսյանի խոսքով՝ տեւական ժամանակ է մտահղացում կա փոփոխելու օրենքը, այն հարմարեցնելու գոյություն ունեցող իրականությանը:

Մասնակիցները խոսել են բնագավառում առկա խնդիրների մասին, ներկայացրել դրանց լուծման իրենց առաջարկները:

Վահագն Թեւոսյանը համոզմունք է հայտնել, որ նմանատիպ մասնագիտական քննարկումները կնպաստեն որակյալ, ժամանակակից պահանջներին բավարարող օրենք ունենալուն:


05.11.2019
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Նոյեմբերի 5-ին Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրա...

05.11.2019
Ստորագրվել է համագործակցության հուշագիր
Նոյեմբերի 5-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը համագործակցության հուշագիր է ստորագրել «Ֆինարմ» ֆինանսական շուկայի մասնակիցների» ասոցիացիայի գործադիր տնօրեն Կարեն Զաքարյանի եւ «Տնտեսական զարգացման նախաձեռնությունների» կենտրոնի տնօրեն Մարինե Առ...

05.11.2019
Մշտական հանձնաժողովը քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Մանե Թանդիլյանի նախագահությամբ նոյեմբերի 5-ին հրավիրած նիստում քննարկել է «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։ Երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթով գալիք տարի եկամուտները նախատեսվել են 1տրիլիոն 608միլիարդ 600միլիոն ...

05.11.2019
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Պաշտոնական այցով 2019 թվականի նոյեմբերի 4-6-ը եւ 8-ին Հանոյ եւ 7-ին Դանանգ (Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն) կգործուղվեն Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի ղեկավար ,ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը , ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Կարեն Սիմոնյանը , ԱԺ պ...

05.11.2019
Տեղեկատվություն
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ նոյեմբերի 6-ին՝ ժամը 10:20-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենա քննարկում՝ «Գիտության ֆինանսավորման հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով: ...

05.11.2019
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...

05.11.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահը հանդիպել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է աշխատանքային այցով եւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի միջոցառումների շրջանակում Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Ողջունելով Վյաչեսլավ Վոլոդինին ՀՀ Ազգային ժողովում՝ Արարատ Միրզո...

05.11.2019
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...

05.11.2019
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ղազախստանի Մաժիլիսի նախագահի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է աշխատանքային այցով եւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի միջոցառումների շրջանակում Հայաստանում գտնվող Ղազախստանի Հանրապետության Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինի հետ: Արարատ Միրզոյանը, ողջունելով հյուրին, արձանագրել է, որ Հայաստանն...