Տպել
05.11.2019
Քննարկում՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
1 / 8

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` ՀՀ ԱԺ Հեռուստատեսության, ռադիոյի, մամուլի եւ տեղեկատվության ոլորտների ենթահանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը նոյեմբերի 5-ին հանդիպել է  Վերգետնյա հեռարձակողների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ:

Վահագն Թեւոսյանի ղեկավարած ենթահանձնաժողովը զբաղվում է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի նոր նախագծի մշակմամբ:

Հանդիպում-քննարկման ընթացքում նշվել է, որ գործող օրենքը հնացած է եւ այլեւս չի նպաստում ոլորտի զարգացմանը: Վահագն Թեւոսյանի խոսքով՝ տեւական ժամանակ է մտահղացում կա փոփոխելու օրենքը, այն հարմարեցնելու գոյություն ունեցող իրականությանը:

Մասնակիցները խոսել են բնագավառում առկա խնդիրների մասին, ներկայացրել դրանց լուծման իրենց առաջարկները:

Վահագն Թեւոսյանը համոզմունք է հայտնել, որ նմանատիպ մասնագիտական քննարկումները կնպաստեն որակյալ, ժամանակակից պահանջներին բավարարող օրենք ունենալուն: