Տպել
05.11.2019
Մշտական հանձնաժողովը քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին
1 / 4

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Մանե Թանդիլյանի նախագահությամբ նոյեմբերի 5-ին հրավիրած նիստում քննարկել է «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։

Երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթով գալիք տարի եկամուտները նախատեսվել են 1տրիլիոն 608միլիարդ 600միլիոն դրամ, ծախսերը՝ 1տրիլիոն 880միլիարդ 200միլիոն դրամ, պակասուրդը՝ 182միլիարդ 600միլիոնդրամ։

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ 2020թ-ին տնտեսական աճի ցուցանիշը կկազմի 4,9 տոկոս, գնաճը կլինի 2տոկոսի սահմաններում, հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը՝ 22,6 տոկոս: Ըստ նրա՝ գալիք տարի պետական պարտքի բեռի նվազեցում է նախատեսվում։

Ատոմ Ջանջուղազյանը նաեւ ներկայացրել է իր գլխավորած կառույցի 2020թ.-ի ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը։ Նախարարի հավաստմամբ՝ ՀՀ ֆինանսների նախարարությանը կհատկացվի 172 միլիարդ դրամ, որից 169 միլիարդը կուղղվի պետական պարտքի սպասարկմանը։ Կիրականացվի 4 ծրագիր, որը ներառում է 16 միջոցառում։ 32 միլիոն դրամ է նախատեսվել մասնագետների վերապատրաստման համար։

«ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալՀՀ ԿԲ եզրակացությունը ներկայացրել է ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը։ Նա անդրադարձել է գլխավոր դրամատան կողմից իրականացվող դրամավարկային քաղաքականությանը, գնաճին, ֆինանսական շուկայի կայունությանը։

ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն անդրադարձել է նախատեսվող եկամուտների հավաքագրմանը։ Նա կարեւորել է հարկային վարչարարության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Ըստ նրա՝ նախատեսվող հարկային եկամուտները համահունչ են երկրի տնտեսական զարգացումներին։

Մտքերի փոխանակությանը մասնակցած պատգամավորները հիմնականում դրական են գնահատել 2020թ.-ի պետական բյուջեի նախագիծը, կոչ արել կողմ քվեարկել։ Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրենքի նախագծին նստաշրջանի եւ առաջիկա հերթական նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար։

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն են տվել «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ եւ կից օրենքների նախագծերի փաթեթին։

Մինչեւ մշտական հանձնաժողովի հաջորդ նիստը հետաձգվել է Կառավարության հեղինակած «Հաշվապահական հաշվառման մասին» օրենսդրական փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը։

Հանձնաժողովը նաեւ քննարկել է «Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության եւ Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ» հարցը։

Հայկ Գեւորգյանի տեղեկացմամբ՝ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկել է Սամվել Եղիազարյանի թեկնածությունը։ ԱԺ պատգամավորը ներկայացրել է թեկնածուի կենսագրությունը։ Ներկա դրությամբ նա աշխատում է Երեւանի քաղաքապետարանի ներքին աուդիտի բաժնում, ունի տնտեսագիտական կրթություն, 2000-2002թթ- ծառայել է հայկական բանակում։ Սամվել Եղիազարյանը ներկայացրել է հաշվեքննության վերաբերյալ սեփական տեսլականը, անդրադարձել աուդիտի պլանավորման, իրականացման եւ արդյունքների ամփոփման խնդիրներին։

1կողմ, 1ձեռնպահ, 4դեմ ձայների հարաբերակցությամբ հանձնաժողովականները կողմ չեն արտահայտվել ՀՊ-ի անդամի պաշտոնում Սամվել Եղիազարյանի թեկնածության առաջարկին։


29.03.2024
Ալեքսեյ Սանդիկովը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ
Թիվ մեկ խնդիրը տարածաշրջանում խաղաղություն հաստատելը եւ Հայաստանի անվտանգային հարցերը լուծելն է. ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Խորհրդարանականն անդրադարձել է օրենսդիր մարմնո...

29.03.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 29-ի արտահերթ նիստում որոշել է ապրիլի 4-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում հրավիրել խորհրդարանական լսումներ: Կքննարկվի «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները» թեման:   ...

29.03.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

29.03.2024
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան - 08.04.2024 - 14:00-16:00, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան - 19.04.2024 - 14:00-16:00: 1. Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով - 02.04.2024 - 15:00-17:00, 2. Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով - 03.04.2024 -10:0...

29.03.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի անցկացման ժամանակացույց
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի ապրիլի 1-ին՝ ժամը 15:00-ին, 214 դահլիճում: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա ապրիլի 2-ին` ժամը 10:00-ին, 314 դահլիճում: Ապրիլի 2-ին` ժամը 14:00-ին, 414 սրահում կկայանա Գիտության, կրթությ...