Տպել
04.11.2019
«Լրագրողների փոխանակման գերմանահայկական ֆորում» ծրագրի մասնակիցներն Ազգային ժողովում
1 / 4

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Միքայել Զոլյանն Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարության նախաձեռնությամբ նոյեմբերի 4-ին հանդիպել է «Լրագրողների փոխանակման գերմանահայկական ֆորում» ծրագրի մասնակից գերմանական լրատվական գործակալությունների ներկայացուցիչների հետ:

Ծրագրով հայ եւ գերմանացի երիտասարդ լրագրողները ճանաչողական փոխայցեր են կատարում Բեռլին եւ Երեւան:

Ողջունելով հյուրերին Հայաստանի խորհրդարանում՝ Միքայել Զոլյանը կարեւորել է նմանատիպ ծրագրերի իրականացումը, որոնք նպաստում են ՀՀ-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանը եւ խորացմանը:

Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով, որի ընթացքում պատգամավորը պատասխանել է գերմանացի լրագրողների հարցերին: Միքայել Զոլյանը խոսել է նաեւ Հայաստանում կայացած Թավշյա հեղափոխությունից հետո մի շարք ոլորտներում տեղի ունեցող բարեփոխումների, ՀՀ քաղաքացիների համար ԵՄ անդամ երկրներ մուտքի արտոնագրի դյուրացման գործընթացի մասին:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...