Տպել
04.11.2019
Ազգային ժողովում շարունակվել են «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումները
1 / 6

Նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Բաբկեն Թունյանի եւ Մանե Թանդիլյանի նախագահությամբ շարունակվել են «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները, որին մասնակցել են պատգամավորներ, ոլորտների պատասխանատուներ, նախարարությունների ներկայացուցիչներ:

Քննարկվել են արդյունաբերության, տրանսպորտի եւ կապի, էներգետիկայի եւ բնական պաշարների ոլորտների, սակագնային քաղաքականության, տնտեսական մրցակցության պաշտպանության, կադաստրի, քաղաքաշինության կոմիտեների գալիք տարվա բյուջետային հատկացումները:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է ոլորտների համար նախատեսված ֆինանսական հատկացումները, պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերը:

Ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի` 2020-թին կառույցին կհատկացվի 28,3 միլիարդ դրամ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը գալիք տարի  նախատեսվում է հատկացնել 33,196.3 մլն դրամ, որը, ըստ նախարար Տիգրան Խաչատրյանի, 2019 թ-ի համեմատ ավել է 49 տոկոսով:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է իր ղեկավարած կառույցի իրականացվելիք ծրագրերը, որոնց համար նախատեսվում է հատկացնել 304,534.9 մլն դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ 58 տոկոսով ավելի է:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը կհատկացվի 12.5 միլիարդ դրամ. կիրականացվի 5 ծրագիր:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին նախատեսվում է տրամադրել 843 միլիոն դրամ, որը կուղղվի աշխատակիցների աշխատավարձերի վճարմանը եւ հանձնաժողովի պահպանության ծախսերին:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին կհատկացվի 426 մլն դրամ, որը հիմնականում կուղղվի այս մարմնի պահպանության ծախսերին եւ աշխատավարձերի վճարմանը:

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ֆինանսավորումը կկազմի 5,2 մլն դրամ:

«Քաղաքաշինության եւ ճարտարապետության բնագավառում պետական քաղաքականության իրականացում եւ կանոնակարգում» ծրագրի համար  նախատեսվել է 1,140.2 մլն դրամ, որն այս տարվա հաստատված համադրելի ցուցանիշից՝ ավել է 15.5 %-ով:

Բանախոսները պատասխանել են պատգամավորների հնչեցրած բազմաթիվ հարցերի:

Նույն օրը տեղի է ունեցել նաեւ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստը:


04.11.2019
«Լրագրողների փոխանակման գերմանահայկական ֆորում» ծրագրի մասնակիցներն Ազգային ժողովում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Միքայել Զոլյանն Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարության նախաձեռնությամբ նոյեմբերի 4-ին հանդիպել է «Լրագրողների փոխանակման գերմանահայկական ֆորում» ծրագրի մասնակից գերմանական լր...

04.11.2019
Հանդիպում ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 4-ին տեղի է ունեցել հանդիպում ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ։ Նախարարը ներկայացրել է Կառավարության հեղինակած «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող...

04.11.2019
Արարատ Միրզոյանը հանդիպել է Տաջիկստանի խորհրդարանի նախագահ Շուկուրջոն Զուխուրովի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է պաշտոնական այցով եւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի միջոցառումների շրջանակում Հայաստանում գտնվող Տաջիկստանի Հանրապետության Մաջլիսի Օլի Մաջլիսի նամոյանդագոնի նախագահ Շուկուրջոն Զուխուրովի հետ: Արարատ Միրզոյանը, ողջունելով Շուկուրջոն Զուխուրովին,...

04.11.2019
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի ժամանակացույց
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով` 05.11.2019, ժամը 11:00, 414 սենյակ, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով` 05.11.2019, ժամը 10:00, 114 սենյակ, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժո...