Տպել
04.11.2019
Ազգային ժողովում շարունակվել են «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումները
1 / 6

Նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Բաբկեն Թունյանի եւ Մանե Թանդիլյանի նախագահությամբ շարունակվել են «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները, որին մասնակցել են պատգամավորներ, ոլորտների պատասխանատուներ, նախարարությունների ներկայացուցիչներ:

Քննարկվել են արդյունաբերության, տրանսպորտի եւ կապի, էներգետիկայի եւ բնական պաշարների ոլորտների, սակագնային քաղաքականության, տնտեսական մրցակցության պաշտպանության, կադաստրի, քաղաքաշինության կոմիտեների գալիք տարվա բյուջետային հատկացումները:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է ոլորտների համար նախատեսված ֆինանսական հատկացումները, պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերը:

Ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի` 2020-թին կառույցին կհատկացվի 28,3 միլիարդ դրամ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը գալիք տարի  նախատեսվում է հատկացնել 33,196.3 մլն դրամ, որը, ըստ նախարար Տիգրան Խաչատրյանի, 2019 թ-ի համեմատ ավել է 49 տոկոսով:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է իր ղեկավարած կառույցի իրականացվելիք ծրագրերը, որոնց համար նախատեսվում է հատկացնել 304,534.9 մլն դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ 58 տոկոսով ավելի է:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը կհատկացվի 12.5 միլիարդ դրամ. կիրականացվի 5 ծրագիր:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին նախատեսվում է տրամադրել 843 միլիոն դրամ, որը կուղղվի աշխատակիցների աշխատավարձերի վճարմանը եւ հանձնաժողովի պահպանության ծախսերին:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին կհատկացվի 426 մլն դրամ, որը հիմնականում կուղղվի այս մարմնի պահպանության ծախսերին եւ աշխատավարձերի վճարմանը:

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ֆինանսավորումը կկազմի 5,2 մլն դրամ:

«Քաղաքաշինության եւ ճարտարապետության բնագավառում պետական քաղաքականության իրականացում եւ կանոնակարգում» ծրագրի համար  նախատեսվել է 1,140.2 մլն դրամ, որն այս տարվա հաստատված համադրելի ցուցանիշից՝ ավել է 15.5 %-ով:

Բանախոսները պատասխանել են պատգամավորների հնչեցրած բազմաթիվ հարցերի:

Նույն օրը տեղի է ունեցել նաեւ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստը:


25.04.2024
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

25.04.2024
Օրենսդրական փաթեթի քննարկումը հետաձգվել է
ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 25-ի նիստի օրակարգում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանի, Հակոբ Արշակյանի, Բաբկեն Թունյանի, Սոնա Ղազարյանի, Արուսյակ Ջուլհակյանի եւ Մարիամ Պողոսյանի հեղինակած «Առեւտրի եւ ծառայությունների մասին» եւ կից օրենք...

25.04.2024
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

25.04.2024
ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը հանդիպել է ֆրանսիացի գործընկերների հետ
ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներն ապրիլի 25-ին հանդիպել են Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի ղեկավարած պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Հ...

25.04.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի անցկացման ժամանակացույց
Ապրիլի 26-ին՝ ժամը 11:00-ին, 214 դահլիճում տեղի կունենա Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Ապրիլի 26-ին՝ ժամը 12:00-ին, 414 դահլիճում տեղի կունենա Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: ...