National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.03.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
01.11.2019
Ազգային ժողովում շարունակվել են «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումները
1 / 14

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի եւ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Նարեկ Զեյնալյանի եւ Մանե Թանդիլյանի նախագահությամբ նոյեմբերի 1-ին քննարկվել են «ՀՀ 2020թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով նախատեսված առողջապահության, զբաղվածության, սոցիալական ոլորտների ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը։

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հավաստմամբ՝ 2020թ-ին բնագավառի համար նախատեսվել է 109 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի 1,5 տոկոսը։ Հանրային առողջության պահպանման ծրագրի իրականացմանը կհատկացվի 27,1 միլիարդ դրամ, շտապբուժօգնությանը՝ 4,3 միլիարդ, դեղապահովմանը՝ 3,3 միլիարդ։ Ավելացել են մի շարք ծրագրերի իրականացման համար նախատեսված  միջոցները։

Կներդրվի պոլիկլինիկական երեկոյան կանչի համակարգ։ Նպատակն է բեռնաթափել շտապ բուժօգնության աշխատանքը։

Գեղարքունիքի եւ Վայոց ձորի մարզերում կկառուցվեն ժամանակակից բուժհաստատություններ։

2020 թ-ին կարդիականացվեն եւ նորագույն սարքավորումներով կապահովվեն մարզային հիվանդանոցները։ Նշվել է, որ մատուցվող հիմնական ծառայությունների շրջանակն ընդգրկում է մարդու եւ հանրային առողջության պահպանումը, բնակչության առողջության բարելավումը, հիվանդությունների կանխարգելումը, վաղ հայտնաբերումը, որակյալ բուժօգնության մատուցումը։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը տեղեկացրել է, որ բնագավառին հատկացվելու է 495,5 միլիարդ դրամ։ Նվազագույն կենսաթոշակը 25,5 հազարից կդառնա 26,5 հազար դրամ։ Գալիք տարվա հուլիսի մեկից երկրորդ երեխայի ծննդի համար միանվագ նպաստը 150 հազարի փոխարեն կկազմի 300 հազար դրամ։

Ծայրահեղ աղքատությունը կնվազի հասցեականության բարձրացման արդյունքում։ Զբաղվածության ոլորտում նախատեսվում են կառուցվածքային փոփոխություններ։ Կվերանորոգվեն տուն-ինտերնատները, կբարելավվեն կենցաղային պայմանները։

Կապված սեզոնային գյուղատնտեսական աշխատանքներից՝ քաղաքացիները չեն զրկվի նպաստից։ Սոցիալապես անապահով ընտանիքները կստանան կրթական, առողջապահական եւ այլ աջակցություններ։

Նախարարի հավաստմամբ՝ երկրի ժողովրդագրական ռազմավարությունը պատրաստ կլինի այս տարվա դեկտեմբերին։

Նույն օրը ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի եւ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արման Եղոյանի եւ Մանե Թանդիլյանի նախագահությամբ քննարկվել են Եվրամիության կողմից հատկացվող ֆինանսական հատկացումներն ու ծրագրերը։

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ եվրոպական ընտանիքը մեր երկրին նախատեսում է հատկացնել 78,8 միլիարդ դրամ, որից 43 միլիարդը վարկային միջոցներ են։ Կիրականացվեն 17 դրամաշնորհային եւ 10-ը վարկային ծրագրեր։ Նա կարեւորել է գումարների նպատակային եւ արդյունավետ օգտագործումը։

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է Հայաստան-Եվրոպական միություն գործակցությանը։ Նա ընդգծել է ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը։ Նախարարի տեղեկացմամբ՝ եվրոպական 16 երկիր արդեն վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված համաձայնագիրը։ Զոհրաբ Մնացականյանի հավաստմամբ՝ որեւէ քաղաքական խնդիր չկա մյուս երկրների կողմից համաձայնագրի վավերացման առնչությամբ. խնդիրն ընթացակարգային է։

Կարեւոր են համարվել ԵՄ երկրների հետ վիզաների ազատականացման հարցի շուրջ քննարկումները։ Նախարարը նաեւ տեղեկացրել է, որ Հայաստանը ներկայացված է աշխարհի 60 երկրում։ Այդ համատեքստում ընդգծվել է դիվանագիտության ոլորտում արհեստավարժության շարունակականության ապահովման կարեւորությունը։

Նախարարները պատասխանել են պատգամավորների բազմաբնույթ հարցերի։

Նույն օրը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստում Ռուբեն Ռուբինյանի եւ Մանե Թանդիլյանի նախագահությամբ քննարկվել է «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացնելով ոլորտներին հատկացվելիք ֆինանսական ցուցանիշները, նշել է, որ 2020 թվականին ՀՀ արտաքին գործերի նախարարությանը կհատկացվի շուրջ 15 միլիարդ 342 միլիոն դրամ: Ըստ նախարարի՝ նախատեսվում է իրականացնել 5 ծրագիր:

Oտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության կազմակերպման եւ իրականացման համար հատկացվել է 10,7 միլիարդ դրամ:

Արտաքին գործերի ոլորտում Կառավարության քաղաքականության մշակման եւ իրականացման նպատակով հատկացվել է շուրջ 1,9 մլրդ դրամ: Միջազգային կազմակերպություններին անդամակցության գումարը կկազմի մոտ 2,4 մլրդ դրամ, արարողակարգային ծառայություններինը՝  181 մլն դրամ:

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է իր ղեկավարած նախարարության կողմից իրականացվելիք ծրագրերն ու գերակա ուղղությունները:


28.03.2024
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հայաստան ժամանած Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանի ուղեկցությամբ մարտի 28-ին ...

28.03.2024
Նիստեր կգումարեն ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի մարտի 28-ին` ժամը 15:30-ին, 214 սրահում:Մարտի 28-ին` ժամը 13:00-ին, 314 սրահում տեղի կունենա Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am