ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում Ռուբեն Ռուբինյանի նախագահությամբ նոյեմբերի 1-ին քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Դանիայի Թագավորության կառավարության միջեւ վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի տեղեկացմամբ՝ համաձայնագրի նպատակն է դյուրացնել վիզաների տրամադրումը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին 180 օրվա յուրաքանչյուր ժամանակահատվածի ընթացքում 90 օրվանից ոչ ավել ժամանակահատվածով որոշակի նպատակով Դանիայի Թագավորությունում եւ Շենգենյան գոտու այլ անդամ պետություններում գտնվելու համար:
Փաստաթուղթը ստորագրվել է 2018թ. մարտի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից:
Ազգային ժողովում շարունակվել են «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումները
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի եւ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Նարեկ Զեյնալյանի եւ Մանե Թանդիլյանի նախագահությամբ նոյեմբերի 1-ին քննարկվել են «ՀՀ 2020թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով նախատեսված առողջապահության, զբաղվածու...
Մերի Գալստյանը հանդիպել է Երեւանի կենդանաբանական այգու տնօրենի հետ
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը նոյեմբերի 1-ին հանդիպել է «Երեւանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հետ՝ վերջին օրերին կենդանաբանական այգում տեղի ունեցած կենդանիների անկման դեպքերը եւ դրանց պատճառները պարզաբանելու նպատակով: Քննարկվել են այգու կառավար...
ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Նոյեմբերի 1-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը Միքայել Մելքումյանի նախագահությամբ քննարկել է Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետության ատոմակայանի վերազինմանն ուղղված միջպետական վարկի օգտագործման ընթացքին, հետագա հեռանկարներին եւ երկարաձգման հնա...
Քննարկում խմբակցությունում
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 1-ին տեղի է ունեցել հանդիպում ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների հետ: Քննարկվել է Կառավարության հեղինակած «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությա...
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին: Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը դեսպանին հայտնել է Հայաստանի եւ նաեւ Հայաստանի Ազգային ժողովի ամուր հանձնառությունը՝ Եվրամիու...
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի` ժամը 16:00-ին կայանալիք արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
Տեղի կունենա ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 32-րդ նիստը
Նոյեմբերի 6-ին Գյումրու Սեւ բերդ ամրոցում տեղի կունենա ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 32-րդ նիստը: Նիստից հետո՝ ժամը 13:00-ին, ամրոցին կից սրահում հանձնաժողովի համանախագահներ՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը եւ ՌԴ Դաշն...
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գլխավոր գործադիր տնօրենին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գլխավոր գործադիր տնօրեն Սանջեյ Փրադանին: Ողջունելով հյուրին՝ ԱԺ նախագահը շեշտել է, որ նրա ղեկավարած կազմակերպության արժեքները լիովին համընկնում են մեր արժեքների հե...
Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահը հանդիպել է Նեապոլի քաղաքապետի, պրեֆեկտի եւ կարդինալի հետ
Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 30-ին հանդիպել է Նեապոլի քաղաքապետ Լուիջի Դե Մաջիստրիսի հետ: Կողմերը քննարկել են Նեապոլն ու Երեւանը քույր քաղաքներ դարձնելու գաղափարը: Նեապոլի քաղաքապետը ոգեւորությամբ է ընդունել այս առաջա...
Արարատ Միրզոյանն այցելել է Սան Գրեգորիո Արմենո տաճար
Հոկտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Նեապոլում այցելել է Սուրբ Գրիգոր Հայ եկեղեցի, որտեղ ամփոփված են սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները: Եկեղեցում Ազգային Ժողովի նախագահը ծաղկեպսակ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ, այնուհետեւ մասնակցել է եկ...