Տպել
01.11.2019
Հանձնաժողովի արտահերթ նիստում
1 / 4

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում Ռուբեն Ռուբինյանի նախագահությամբ նոյեմբերի 1-ին քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Դանիայի Թագավորության կառավարության միջեւ վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի տեղեկացմամբ՝ համաձայնագրի նպատակն է դյուրացնել վիզաների տրամադրումը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին 180 օրվա յուրաքանչյուր ժամանակահատվածի ընթացքում 90 օրվանից ոչ ավել ժամանակահատվածով որոշակի նպատակով Դանիայի Թագավորությունում եւ Շենգենյան գոտու այլ անդամ պետություններում գտնվելու համար:

Փաստաթուղթը ստորագրվել է 2018թ. մարտի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից: