Տպել
01.11.2019
Տեղի կունենա ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 32-րդ նիստը
1 / 1

Նոյեմբերի 6-ին Գյումրու Սեւ բերդ ամրոցում տեղի կունենա ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 32-րդ նիստը: Նիստից հետո՝ ժամը 13:00-ին, ամրոցին կից սրահում հանձնաժողովի համանախագահներ՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը եւ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովը լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարությամբ: