National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
01.11.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
01.11.2019
Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահը հանդիպել է Նեապոլի քաղաքապետի, պրեֆեկտի եւ կարդինալի հետ
1 / 17

Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող  ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 30-ին հանդիպել է Նեապոլի քաղաքապետ Լուիջի Դե Մաջիստրիսի հետ: Կողմերը քննարկել են Նեապոլն ու Երեւանը քույր քաղաքներ դարձնելու գաղափարը: Նեապոլի քաղաքապետը ոգեւորությամբ է ընդունել այս առաջարկը: Արարատ Միրզոյանի խնդրանքով Լուիջի Դե Մաջիստրիսը պատմել է Նեապոլի առջեւ ծառացած խնդիրների, մարտահրավերների եւ դրանց լուծումների մասին:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը նույն օրը հանդիպել է նաեւ Նեապոլի պրեֆեկտ Կարմելա Պագանոյի հետ: Վերջինս Արարատ Միրզոյանի խնդրանքով պատմել  է Իտալիայի տարածքային կառավարման առանձնահատկությունների եւ ենթակառուցվածքների մասին, ինչպես նաեւ ներկայացրել սոցիալական խնդիրներին արդյունավետ լուծումներ տալու մեխանիզմները Իտալիայի պրեֆեկտուրաների միջոցով:

Պաշտոնական այցի շրջանակում Արարատ Միրզոյանը հանդիպել է նաեւ Նեապոլի արքեպիսկոպոս կարդինալ Կրեշենցո Սեպեի հետ: ՀՀ Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել կարդինալին` հայկական հետքն ու մեր համատեղ հոգեւոր ժառանգությունը Իտալիայում, հատկապես Նեապոլում հրաշալի պահպանելու համար: Կարդինալ Սեպեն, բարձր գնահատելով երկու ժողովուրդների միջեւ մշակութային եւ հոգեւոր կապերը, պատմել է Նեապոլում հայկական հետքի մասին:


01.11.2019
Ազգային ժողովում շարունակվել են «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումները
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի եւ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Նարեկ Զեյնալյանի եւ Մանե Թանդիլյանի նախագահությամբ նոյեմբերի 1-ին քննարկվել են «ՀՀ 2020թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով նախատեսված առողջապահության, զբաղվածու...

01.11.2019
Մերի Գալստյանը հանդիպել է Երեւանի կենդանաբանական այգու տնօրենի հետ
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը նոյեմբերի 1-ին հանդիպել է  «Երեւանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հետ՝ վերջին օրերին կենդանաբանական այգում տեղի ունեցած կենդանիների անկման դեպքերը եւ դրանց պատճառները պարզաբանելու նպատակով: Քննարկվել են այգու կառավար...

01.11.2019
Հանձնաժողովի արտահերթ նիստում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում Ռուբեն Ռուբինյանի նախագահությամբ նոյեմբերի 1-ին քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Դանիայի Թագավորության կառավարության միջեւ վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագի...

01.11.2019
ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Նոյեմբերի 1-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը Միքայել Մելքումյանի նախագահությամբ քննարկել է Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետության ատոմակայանի վերազինմանն ուղղված միջպետական վարկի օգտագործման ընթացքին, հետագա հեռանկարներին եւ երկարաձգման հնա...

01.11.2019
Քննարկում խմբակցությունում
ՀՀ առողջապահության  նախարար Արսեն Թորոսյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 1-ին տեղի է ունեցել հանդիպում ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների հետ: Քննարկվել է Կառավարության հեղինակած  «Ծխախոտային  արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությա...

01.11.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին: Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը դեսպանին հայտնել է Հայաստանի եւ նաեւ Հայաստանի Ազգային ժողովի ամուր հանձնառությունը՝ Եվրամիու...

01.11.2019
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի` ժամը 16:00-ին կայանալիք արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...

01.11.2019
Տեղի կունենա ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 32-րդ նիստը
Նոյեմբերի 6-ին Գյումրու Սեւ բերդ ամրոցում տեղի կունենա ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 32-րդ նիստը: Նիստից հետո՝ ժամը 13:00-ին, ամրոցին կից սրահում հանձնաժողովի համանախագահներ՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը եւ ՌԴ Դաշն...

01.11.2019
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...

01.11.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գլխավոր գործադիր տնօրենին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գլխավոր գործադիր տնօրեն Սանջեյ Փրադանին:   Ողջունելով հյուրին՝ ԱԺ նախագահը շեշտել է, որ նրա ղեկավարած կազմակերպության արժեքները լիովին համընկնում են մեր արժեքների հե...

01.11.2019
Արարատ Միրզոյանն այցելել է Սան Գրեգորիո Արմենո տաճար
Հոկտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Նեապոլում այցելել է Սուրբ Գրիգոր Հայ եկեղեցի, որտեղ ամփոփված են սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները: Եկեղեցում Ազգային Ժողովի նախագահը ծաղկեպսակ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ, այնուհետեւ մասնակցել է եկ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS