Տպել
28.10.2019
Ներկայացվել է կինոարտադրության ոլորտի օրենսդրական կարգավորման ֆրանսիական փորձը
1 / 5

Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչները հանդիպել են Ֆրանսիայի Ազգային կինոկենտրոնի (CNC) ֆինանսաիրավական բաժնի իրավական հարցերի եւ օրենսդրության դեպարտամենտի պատասխանատու, փորձագետ Սելին Լեքլերի եւ «Կինոյի   մասին» օրենքի նախագծի մշակումը՝ որպես Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի բաղկացուցիչ մաս» նախագծի աշխատանքային խմբի հետ:

Փորձագետ Սելին Լեքլերի կողմից ներկայացվել է կինոարտադրության ոլորտի օրենսդրական կարգավորման ֆրանսիական փորձը:

Քննարկվել են բնագավառում առկա խնդիրների արդյունավետ լուծման մեխանիզմները, կինոկենտրոնի՝ որպես ոլորտի հիմնական համակարգողի, դերի բարձրացման, լիազորությունների փոփոխության եւ կարգավիճակի հստակեցման հարցերը:

Ոլորտին առնչվող ֆինանսական խնդիրների վերաբերյալ առաջարկվել է լուծման մոտեցումներն ընտրելիս հիմնվել Ֆրանսիայի փորձի վրա:

Կարծիք է հնչել, որ հեռուստաընկերությունները, հանդիսանալով կինոարտադրության հիմնական շահառուներ, կարող են որոշակի գումար փոխանցել կինոկենտրոնին: Իսկ նոր կինոթատրոնների ստեղծումը խթանելու նպատակով առաջարկվել է սահմանել հարկային արտոնություններ: 
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ ոլորտին առնչվող այլ հարցեր: