Տպել
28.10.2019
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ

ՀԱՊԿ ԽՎ առընթեր ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության եւ անվտանգության կոմիտեների նախագահների համակարգող խորհրդակցությանը եւ ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձաժողովի համատեղ արտագնա նիստին մասնակցելու համար 2019 թվականի հոկտեմբերի 27-30-ը ներառյալ Դուշանբե (Տաջիկստանի Հանրապետություն) կգործուղվեն ՀՀ Աժ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Տիգրան Կարապետյանը եւ Տիգրան Ուրիխանյանը:

ՀԱՊԿ քարտուղարության «Միջազգային ահաբեկչության դեմ պայքարի գործում միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների համագործակցության դերի մասին» միջազգային համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար 2019 թվականի հոկտեմբերի 29-31-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Զոլյանը:

Աշխատանքային այցով 2019 թվականի հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը ներառյալ Պրահա (Չեխիայի Հանրապետություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանը, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Նազելի Բաղդասարյանը, Արթուր Դավթյանը, Սիսակ Գաբրիելյանը, Տարոն Սիմոնյանը:

Աշխատանքային այցով 2019 թվականի հոկտեմբերի 28-30-ը ներառյալ Թբիլիսի (Վրաստան) կգործուղվեն ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, ԱԺ պատգամավորներ Արմեն Փամբուխչյանը, Էդվարդ Անդրեասյանը, Վաղարշակ Հակոբյանը եւ Ալեքսեյ Սանդիկովը: 
 
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստին մասնակցելու համար 2019 թվականի հոկտեմբերի 29-31-ը ներառյալ Կիեւ (Ուկրաինա) կգործուղվի Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանը:


Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի կողմից կազմակերպվող դասընթացին մասնակցելու համար 2019 թվականի հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 4-ը ներառյալ Բարսելոնա (Իսպանիայի Թագավորություն) կգործուղվեն ԱԺ պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը եւ Սարգիս Խանդանյանը: