Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանն ընդունել է Հայաստանում Կորեայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լի Սոկ Պէին (նստավայրը` Մոսկվա):
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Կորեա բարեկամական խմբի ղեկավար Արման Բոշյանը եւ խմբի անդամ, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը:
Շնորհավորելով արտակարգ եւ լիազոր դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ՝ ԱԺ փոխնախագահը վստահություն է հայտնել, որ դեսպանն իր կարեւոր ներդրումը կունենա հայ-կորեական բարեկամական հարաբերությունների եւ տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման ու ամրապնդման գործում: Լենա Նազարյանը նշել է, որ երկկողմ փոխշահավետ համագործակցությանը կնպաստի նաեւ Հայաստանի եւ Կորեայի կառավարությունների կողմից 2018թ.-ին ստորագրված ներդրումների խրախուսմանը եւ փոխադարձ պաշտպանությանը վերաբերող համաձայնագիրը:
ԱԺ փոխնախագահը կարեւորել է Հայաստանում Կորեայի դեսպանության բացումն ու զբոսաշրջության զարգացումը: Նա տեղեկացրել է, որ նախորդ տարի մեր երկիր է այցելել շուրջ 7000 կորեացի զբոսաշրջիկ: Լենա Նազարյանը նշել է, որ Հայաստանը միակողմանիորեն Կորեայի քաղաքացիներին ազատել է մուտքի արտոնագրի պահանջից, ինչն էլ կնպաստի երկու երկրների քաղաքացիների միջեւ կապերի սերտացմանն ու զբոսաշրջային հոսքերի ավելացմանը:
ԱԺ նախագահի տեղակալը շնորհակալություն է հայտնել Կորեային՝ Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ հավասարակշռված դիրքորոշման համար:
Խորհրդարանի փոխնախագահը կարեւորել է նաեւ մշակութային ոլորտում փոխգործակցության ակտիվացումը՝ ընդգծելով, որ Երեւանի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում գործում է կորեերենի կենտրոն:
ՀՀ ԱԺ Հայաստան-Կորեա բարեկամական խմբի անդամները կարեւորել են միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումն ու շփումների ակտիվացումը՝ նշելով, որ երկու երկրների խորհրդարանների միջեւ առկա է համագործակցության մեծ ներուժ: Պատգամավորներն արժեւորել են Կորեայի միջազգային համագործակցության գործակալության կողմից Հայաստանի խորհրդարանում իրականացված ծրագիրը՝ ըստ որի ԱԺ նիստերի դահլիճը վերազինվել է ժամանակակից տեխնիկայով:
Լի Սոկ Պէն նշել է, որ Կորեան հետաքրքրված է Հայաստանի հետ բարձր տեխնոլոգիաների եւ զբոսաշրջության ոլորտներում համագործակցությամբ: Արտակարգ եւ լիազոր դեսպանը վստահեցրել է, որ կանի հնարավորը՝ նպաստելու տարբեր ձեւաչափերում երկկողմ հարաբերությունների զարգացմանը:
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան մայիսի 7-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն - 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:20-11:40, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցութ...
Խորհրդարանը շարունակել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդման քննարկումը
Ազգային ժողովը մայիսի 6-ի նիստում շարունակել է 2023 թվականի ՀՀ դատախազության գործունեության մասին հաղորդման քննարկումը: Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորներն անդրադարձել են գլխավոր դատախազի տարեկան հաղորդման մեջ արձանագրված խնդիրներին, կառույցի գործունեությանը, համակարգային խնդիր...