Տպել
29.10.2019
Քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության նախագիծն ու դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը
1 / 3

Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ տեղի է ունեցել աշխատանքային նիստ՝ օրակարգում ունենալով Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության նախագիծն ու դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը:

Հանձնաժողովը քննարկել է վերոնշյալ ծրագիրը եւ ներկայացրել դրա բարելավմանն ուղղված առաջարկներ՝ մասնավորապես քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների ու սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանության, հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման ռազմավարական գերակայություններում:

Հանձնաժողովի անդամները ներկայացրել են առաջարկներ՝ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության նախագծում ներառելու համար:

Քննարկվել է նաեւ զանգվածային լրատվության միջոցների խնդիրները ռազմավարության նախագծում ավելի համապարփակ ներկայացնելու հարցը: Նշվել է, որ հանձնաժողովը կդիմի ՀՀ կառավարությանը՝ ներկայացված ռազմավարության նախագծի որոշ դրույթների հետ կապված պարզաբանումներ ստանալու, մասնավորապես փաստաթղթով առաջարկված՝ ատելության խոսքի քրեականացման մասով միջազգային փորձի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու հարցում:

Հանձնաժողովի անդամների առաջարկները կամփոփվեն եւ սահմանված ժամկետում կներկայացվեն Կառավարությանը:


20.04.2024
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայում էր
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին Եվրամիության հետ հարաբերությունների սերտացման ու տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայում էր: Վիլնյուսում Ալեն Սիմոնյանն ունեցել է մի շարք երկկողմ հանդիպումներ: Քննարկվել են ...