National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
28.02.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
 
29.10.2019
Քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության նախագիծն ու դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը
1 / 3

Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ տեղի է ունեցել աշխատանքային նիստ՝ օրակարգում ունենալով Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության նախագիծն ու դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը:

Հանձնաժողովը քննարկել է վերոնշյալ ծրագիրը եւ ներկայացրել դրա բարելավմանն ուղղված առաջարկներ՝ մասնավորապես քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների ու սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանության, հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման ռազմավարական գերակայություններում:

Հանձնաժողովի անդամները ներկայացրել են առաջարկներ՝ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության նախագծում ներառելու համար:

Քննարկվել է նաեւ զանգվածային լրատվության միջոցների խնդիրները ռազմավարության նախագծում ավելի համապարփակ ներկայացնելու հարցը: Նշվել է, որ հանձնաժողովը կդիմի ՀՀ կառավարությանը՝ ներկայացված ռազմավարության նախագծի որոշ դրույթների հետ կապված պարզաբանումներ ստանալու, մասնավորապես փաստաթղթով առաջարկված՝ ատելության խոսքի քրեականացման մասով միջազգային փորձի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու հարցում:

Հանձնաժողովի անդամների առաջարկները կամփոփվեն եւ սահմանված ժամկետում կներկայացվեն Կառավարությանը:


28.02.2021
ՀՀ քրեական օրենսգիրքը՝ բազմակողմանի քննարկման փուլում
Փետրվարի 26-28-ը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի հետ համատեղ արտագնա աշխատանքային քննարկում  կազմակերպեց: Քննարկվեց ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգիրք» նախագիծը, որն Ազգային ժողովում արդեն ընդ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS