Տպել
28.10.2019
ՀՀ ԱԺ Հայաստան-Խորվաթիա բարեկամական խմբի անդրանիկ նիստում
1 / 5

Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Խորվաթիա բարեկամական խմբի անդրանիկ նիստում Արայիկ Աղաբաբյանի նախագահությամբ քննարկվել են Հայաստանի եւ Խորվաթիայի միջեւ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր:

Հայ խորհրդարանականները շնորհակալություն են հայտնել Խորվաթիայի խորհրդարանին՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայանգիրը հոկտեմբերի 18-ին միաձայն վավերացնելու համար:

Բարեկամական խմբի ներկայացուցիչները, ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի դեպարտամենտի պետ Տիգրան Սամվելյանը եւ Խորվաթիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արտաշես Կազախեցյանը խոսել են երկու երկրների միջեւ միջխորհրդարանական կապերի զարգացման եւ խորացման անհրաժեշտությունից, կարեւորել մասնավորապես բարեկամական խմբերի միջեւ համագործակցության աշխուժացումը:

Նիստում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկշաբաթյա ժամկետում առաջարկներ ներկայացնել՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Խորվաթիա բարեկամական խմբի գործունեության տարեկան ծրագիրը կազմելու համար: