Տպել
28.10.2019
Քննարկվել է «Քայլող մարդու» արձանը Երեւանում տեղադրելու հարցը
1 / 2

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ ՀՀ նշանավոր քանդակագործ, նկարիչ Արտո Չաքմաքչյանի քանդակների՝ Հայաստան վերադարձնելու հարցի վերաբերյալ:

Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի հրավերով քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը, Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը եւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

Քննարկման ընթացքում կողմերը կարեւոր են համարել, որ Չաքմաքչյանի քանդակներից մեկը ներկայացված լինի Երեւանում: Այս համատեքստում զրուցակիցները պայմանավորվել են քայլեր ձեռնարկել առաջիկայում Երեւանի կենտրոնական փողոցներից մեկում ունենալու Չաքմաքչյանի, թերեւս, ամենահայտնի գործը՝ «Քայլող մարդը»:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...