Տպել
28.10.2019
Քննարկվել են հայ-շվեդական երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր
1 / 4

ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանն ու խմբի անդամներ Էդմոն Մարուքյանն ու Կարինե Պողոսյանը հոկտեմբերի 28-ին հանդիպել են Երեւանում Շվեդիայի դեսպանության նորանշանակ խորհրդական-դեսպանորդ, գործերի հավատարմատար Բիրյեր Կարլսոնի հետ: 
 
Բարեկամական խմբի ղեկավարը, շնորհավորելով դեսպանորդին առաքելության ստանձնման կապակցությամբ, ընդգծել է երկու երկրների սերտ համագործակցությունը միջխորհրդարանական մակարդակում, կարեւորել պատգամավորական բարեկամական խմբերի ավանդը երկկողմ կապերի զարգացման գործում:

Այս համատեքստում Հռիփսիմե Գրիգորյանն ընդգծել է Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենի այցը Հայաստան, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության այցը Շվեդիա, որոնց ընթացքում տեղի ունեցած հանդիպումները նոր էջ են բացել հայ-շվեդական երկկողմ հարաբերություններում:

«Մեր երկրների օրակարգում քիչ չեն հանընկնող թեմաները եւ առաջնահերթությունները, ինչպես Հայաստանի, այնպես էլ Շվեդիայի համար: Դրանք են` օրենքի գերակայությունը, դատական իշխանության անկախությունը, կանանց իրավահավասարությունն ու իրավազորումը, համաչափ տնտեսական զարգացումը եւ այդ բոլորի հիմքում ընկած՝ կրթությունը: Մենք բավականին աշխատանք ունենք անելու այս ուղղությամբ եւ ուրախ եմ փաստել, որ այս աշխատանքները սկսված են»,-նշել է Հռիփսիմե Գրիգորյանը:

Բիրյեր Կարլսոնը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշել է, որ Շվեդիան արժեւորում է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը եւ այս համատեքստում կարեւորել «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» քառամյա ծրագիրը, որի գործընկերներից է Շվեդիան:

Զրուցակիցներն անդրադարձել են գիտակրթական, մշակութային եւ առեւտրատնտեսական ոլորտներում համագործակցությանը՝ անդրադարձել Արեւելյան գործընկերության շրջանակում Հայաստանի դերին:
 


05.05.2024
Հայ խորհրդարանականները Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ են ունեցել. քննարկվել են համագործակցության նոր ուղղություններ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտի  Եվրասիայի գծով ավագ տնօրեն Ստեֆան Նիքսին, ԱՄՆ խաղաղության ինստիտուտի Եվրոպայի եւ Ռուսաստանի գծով փոխնախագահ, դեսպան Ուիլիամ Թեյլորին, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի հարցերով...