Տպել
28.10.2019
Քննարկվել են հայ-բուլղարական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր
1 / 5

Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Վահե Էնֆիաջյանը, խմբի անդամներ Լիլիթ Մակունցը, Հարություն Բաբայանը հանդիպել են պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բուլղարիայի Հանրապետության արդարադատության համակարգի բարեփոխումերի հարցերով փոխվարչապետ եւ  արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիեւայի հետ:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Ազգային ժողովի փոխխոսնակն անդրադարձել է երկու երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերություններին՝ ընդգծելով  Բուլղարիայում ապրող հայ համայնքի դերը:

Կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության նշանակությունը երկու երկրների հարաբերությունների ամրապնդման եւ համագործակցության խորացման գործում՝ ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ ԱԺ Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբում ընդգրկված են խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներ:

Վահե Էնֆիաջյանն ընդգծել է խորհրդարանական ամենատարբեր հարթակներում Բուլղարիայի խորհրդարանականների հետ փոխգործակցությունը, մասնավորապես Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներում:

Նա շնորհակալություն է հայտնել Բուլղարիայի Հանրապետությանը Արցախի հարցում ցուցաբերած հավասարակշիռ դիրքորոշման համար:

Խոսելով Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի մասին՝ Վահե Էնֆիաջյանը շնորհակալություն է հայտնել Բուլղարիայի իշխանություններին փաստաթղթի վավերացման համար:

Եկատերինա Զախարիեւան նշել է որ երկկողմ հարաբերությունները հիմնված են պատմական բարեկամության եւ բազմաթիվ մշակութային հիմքերի վրա, ինչն իր նպաստն է բերում այսօրվա միջպետական հարաբերությունների համապարփակ զարգացմանը: Այս համատեքստում հյուրն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանությունից հետո բուլղար ժողովուրդը հյուրընկալել է մազապուրծ եղած տասնյակ հազարավոր հայերի:

Անդրադառնալով հայ-բուլղարական միջպետական հարաբերություններին՝ նա կարեւորել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւի այցը Հայաստան եւ նշել, որ այս տարի էլ նախատեսվում է վարչապետի այցը  Հայաստան:

Ընդգծելով հայ-բուլղարական հարաբերությունների ամրապնդումը՝ փոխվարչապետը կարեւորել է Երեւան-Սոֆիա ուղիղ թռիչքների անհրաժեշտությունը, որը կնպաստի տնտեսական ու զբոսաշրջային բնագավառներում համագործակցության խորացմանը եւ ակտիվացմանը:

Եկատերինա Զախարիեւան պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանին տարբեր ծրագրերի իրագործման ջանքերին:

Կարեւորելով խորհրդարանական փոխայցերի անհրաժեշտությունը՝ Վահե Էնֆիաջյանը տեղեկացրել է, որ 2020թ-ին նախատեսվում է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի այցը Բուլղարիա:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, ՀՀ-ում Բուլղարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիեւան, Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը:


29.03.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 29-ի արտահերթ նիստում որոշել է ապրիլի 4-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում հրավիրել խորհրդարանական լսումներ: Կքննարկվի «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները» թեման:   ...

29.03.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

29.03.2024
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան - 08.04.2024 - 14:00-16:00, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան - 19.04.2024 - 14:00-16:00: 1. Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով - 02.04.2024 - 15:00-17:00, 2. Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով - 03.04.2024 -10:0...

29.03.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի անցկացման ժամանակացույց
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի ապրիլի 1-ին՝ ժամը 15:00-ին, 214 դահլիճում: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա ապրիլի 2-ին` ժամը 10:00-ին, 314 դահլիճում: Ապրիլի 2-ին` ժամը 14:00-ին, 414 սրահում կկայանա Գիտության, կրթությ...