Տպել
28.10.2019
Քննարկվել են Հայաստանում կրոնի, խղճի ազատությանը եւ կրոնական կազմակերպություններին առնչվող հարցեր
1 / 2

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հոկտեմբերի 28-ին հանդիպել է Կոպեռնիկուս հիմնադրամի եվրոպական միության տարբեր երկրների փորձագետների եւ երիտասարդ գիտնականների հետ:

Քննարկվել են Հայաստանում կրոնի, խղճի ազատությանը եւ կրոնական կազմակերպություններին առնչվող հարցեր:

Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է Հայաստանում կրոնի, խղճի ազատության ու կրոնական կազմակերպությունների հետ կապված իրավիճակը՝ նշելով, որ այսօր մեր երկրում գրանցված է մոտ 60 կրոնական կազմակերպություն: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ Հայաստանում տոլերանտ վերաբերմունք կա բոլոր այն կրոնական կազմակերպությունների նկատմամբ, որոնք օրենքով գրանցված են:

Նաիրա Զոհրաբյանը խոսել է նաեւ «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» նոր օրենքի վերաբերյալ, որը քննարկվում է ՀՀ կառավարությունում:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ պատմականորեն 600-ամյա պետականություն չունենալու արդյունքում հայ եկեղեցին է եղել հայ ինքնության պահպանման կարեւորագույն առանցքը:

Նաիրա Զոհրաբյանի տեղեկացմամբ՝ Հայաստանում հարգվում են կրոնական այն կազմակերպությունների իրավունքները, ովքեր չեն ցանկանում պարտադիր զինվորական ծառայություն կրել, մասնավորապես Եհովայի վկաները: «Մեր երկրում գործում է «Այլընտանքային ծառայության մասին» օրենքը, որը նրանց հնարավորություն է տալիս անցնելու այլընտրանքային ծառայության»,- նշել է հանձնաժողովի նախագահը:

Հանդիպման ընթացքում Նաիրա Զոհրաբյանը պատասխանել է հյուրերի հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանում կրոնի եւ խղճի ազատությանը, մեր երկրում այլ դավանանքներին, հանդուրժողականությանը:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...