Տպել
28.10.2019
ՀՀ ԱԺ նախագահը Ստրասբուրգում հանդիպել է Ժողովրդավարություն իրավունքի միջոցով Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ
1 / 6

Հոկտեմբերի 25-ին ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովի շրջանակում հանդիպել է Ժողովրդավարություն իրավունքի միջոցով Եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանում ընթացող դատաիրավական բարեփոխումների ընթացքին, ինչպես նաեւ քննարկել են Ընտրական օրենսգրքի եւ Կուսակցությունների մասին օրենքների բարեփոխման գործընթացը:

Քննարկվել է Վենետիկի հանձնաժողովի հետ առավել սերտ համագործակցության օրակարգը: