Տպել
24.10.2019
Խորհրդարան են այցելել Նոր Հաճն քաղաքի դպրոցականներն ու մանկավարժները
1 / 7

ՀՀ ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 24-ին խորհրդարան են այցելել Նոր Հաճն քաղաքի ավագ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները։ Նրանք եղել են խորհրդարանի թանգարանում, ԱԺ նիստերի դահլիճի օթյակից հետեւել հերթական նիստերի աշխատանքին, ծանոթացել խորհրդարանական անցուդարձին։

«Բաց դասը» վարել է ԱԺ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը։ Նա ներկայացրել է խորհրդարանի կառուցվածքը, օրինագծերի քննարկման եւ ընդունման ընթացակարգերը, «Իմ քայլը» խմբակցության գործունեությունը։ Ժողովրդավարության զարգացման գործում ԱԺ պատգամավորը կարեւորել է կուսակցությունների դերն ու նշանակությունը։ Հերիքնազ Տիգրանյանի հավաստմամբ՝ խորհրդարանական դիվանգիտությունը հնարավորություն է տալիս զարգացնելու միջազ•ային հարաբերությունները։

ԱԺ պատգամավորն աշակերտներին խորհուրդ է տվել չվախենալ երազելուց, քանի որ, ըստ նրա, երազանքն ի վերջո իրականություն է դառնում։

Հյուրերը նշել են, որ նմանօրինակ հանդիպումներից նոր ավյուն ու լիցք են ստանում, ինչպես նաեւ կողմնորոշվում են մասնագիտության ընտրության հարցում։