National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
24.10.2019
Խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 30

ՀՀ Ազգային ժողովը, հոկտեմբերի 24-ին շարունակելով հերթական նիստերի աշխատանքը, առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ կառավարության հեղինակած «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Հիմնական զեկուցող` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լեւոն Հակոբյանի խոսքով՝ նախագծի ընդունումը բխում է ռազմական դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգի ստեղծման եւ առաջացող խնդիրների արդյունավետ լուծման անհրաժեշտությունից:

Փոխնախարարը նշել է, որ 1990-ական թվականներից սկսված բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների մասնավորեցման գործընթացի արդյունքում տեղի է ունեցել առողջապահական համակարգի զգալի մասնավորեցում: Ըստ Լեւոն Հակոբյանի՝ համակարգի ապակենտրոնացման արդյունքում առողջության առաջնային պահպանման օղակի կառավարման լիազորությունները պատվիրակվել են տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին:

ՀՀ-ում գործում են 125 հիվանդանոցային բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններ, որոնցից 51-ը տեղակայված են Երեւան քաղաքում, 74-ը` մարզերում: Վերոնշյալ կենտրոններից 68-ը մարզային ենթակայության են, 36-ը` մասնավոր եւ սեփականաշնորհված, 7-ը` այլ գերատեսչությունների ենթակայության ներքո:

Ներկայում գործում են նաեւ 360 առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող հաստատություններ, որոնցից 86-ը` պոլիկլինիկաներ են (այդ թվում` բժշկական կենտրոնների պոլիկլինիկական ստորաբաժանումներ), 268-ը` գյուղական առողջության առաջնային պահպանման հաստատություններ են (գյուղական բժշկական ամբուլատորիաներ, գյուղական առողջության կենտրոններ, առողջության առաջնային պահպանման կենտրոններ):

«Մասնավոր հիվանդանոցային բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հիմնարկներում է տեղակայված հանրապետության մահճակալային ֆոնդի շուրջ 32%-ը: Ընդ որում` գործող մասնավոր հիվանդանոցային բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների մեծամասնությունը խոշոր բազմաֆունկցիոնալ հիվանդանոցներ են, որտեղ կենտրոնացված է առողջապահական համակարգի մարդկային եւ տեխնոլոգիական ներուժի զգալի մասը, ուստի նրանց գործունեությունը նշանակալի դերակատարում կունենա ռազմական դրության պայմաններում»,- ընդգծել է հիմնական զեկուցողը:

Նա նշել է, որ միայն 14 հիվանդանոցային բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություն եւ 1 առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող հաստատություն է գտնվում առողջապահության նախարարության ենթակայության ներքո, ինչը խաղաղ պայմաններում արդարացված է, սակայն ՀՀ վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքում կծագի առողջապահական համակարգի միասնական կառավարման դժվարություն:

Կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ սահմանված են զորահավաքային առաջադրանք ունեցող դեղ արտադրող եւ ներմուծող կազմակերպությունների ցանկը, սակայն այդ հանձնարարությունը մինչեւ օրս սահմանված չի եղել որեւէ օրենսդրական ակտով: Սույն նախաձեռնությամբ, ըստ փոխնախարարի, լրացվում է այդ օրենսդրական բացը:

Առաջարկվում է ռազմական դրության պայմաններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության ձեւից) կառավարման լիազորությունները (կադրային ռեսուրսներ, բժշկական գույք, մահճակալային ֆոնդ, բժշկական նշանակության ապրանքներ, տեխնիկական եւ հարակից միջոցներ, շարժական գույք եւ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների բնականոն աշխատանքն ապահովող օժանդակ միջոցներ եւ այլն) վերապահել ՀՀ առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին:

Գլխադասային՝ ՀՀ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը: Նա հորդորել է կողմ քվեարկել նախաձեռնությանը:

Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է քննարկված բոլոր օրենսդրական նախաձեռնությունները:

Սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS