Տպել
23.10.2019
Հայ խորհրդարանականները մասնակցել են Նոր Նախիջեւանի հայկական համայնքի կազմավորման 240-ամյակին նվիրված միջոցառումներին
1 / 1

Հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած ասուլիսում ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ  Նարեկ Մկրտչյանը,  Ալեքսեյ Սանդիկովն ու Մաթեւոս Ասատրյանն ամփոփել են Ռուսաստանի Դաշնության  Դոնի-Ռոստով քաղաքում հոկտեմբերի 17-20-ն անցկացված՝ Նոր Նախիջեւանի հայկական համայնքի կազմավորման 240-ամյակին նվիրված միջոցառումների արդյունքները:

Նարեկ Մկրտչյանի տեղեկացմամբ՝ պատվիրակությունը մասնակցել է Նոր Նախիջեւանի հայկական համայնքի ձեւավորմանը նվիրված միջազգային գիտաժողովին, ներկա գտնվել Մարտիրոս Սարյանի հիմնադրած թանգարանում կայացած՝ Հակին Ավանեսովի 1915թ. Հայոց ցեղասպանությանը նվիրված ստեղծագործության ներկայացմանը:

Այցի շրջանակում հայ խորհրդարանականները հանդիպումներ են ունեցել համայնքային կառույցների, տեղական իշխանությունների, հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Նարեկ Մկրտչյանը նշել է, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Դոնի-Ռոստովում թատերական բեմադրություններով հանդես կգան Հայաստանից մեկնած թատերախմբերը:

Պատգամավորը նշել է, որ հայ խորհրդարանականները եղել են նաեւ Հայ առաքելական եկեղեցուն պատկանող՝ Սուրբ Խաչ եկեղեցում, որը Դոնի Ռոստովում պահպանված ամենահին կառույցն է: Սուրբ Խաչ եկեղեցում են գտնվում հայ գրողներ՝ Ռաֆայել Պատկանյանի եւ Միքայել Նալբանդյանի շիրիմները: Նարեկ Մկրտչյանի հավաստմամբ՝ եկեղեցին վերանորոգման աշխատանքների կարիք ունի, որի համար կձեռնարկվեն համապատասխան  քայլեր:

Ըստ բանախոսի՝ հանդիպում-քննարկում է տեղի ունեցել նաեւ Դոնի-Ռոստովի հայ համայնքի երիտասարդների հետ:

Ալեքսեյ Սանդիկովը նշել է, որ հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել ազգային փոքրամասնությունների՝ լեզվի, կրթության եւ մշակույթի պահպանմանն առնչվող խնդիրներին:


26.02.2021
ՀՀ ԱԺ նախագահը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ այլ գերեվարված անձանց հայրենիք վերադարձի խնդիրը: Մասնավորապես անդրադարձ է կատարվել օրեր ...

26.02.2021
«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 26-ին երկրորդ ընթերցմամբ քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծին եւ կից օրենսդրական փաթեթին: ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը տեղեկ...

26.02.2021
ԱԺ նախագահը հանդիպել է Հանրապետության նախագահին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Կողմերը քննարկել են խորհրդարանի եւ նախագահի դերը առկա ներքաղաքական իրավիճակի լիցքաթափման գործում:   ...

26.02.2021
ԱԺ խորհրդի նիստը չի կայացել
Քվորումի բացակայության պատճառով ԱԺ խորհրդի արտահերթ նիստը չի կայացել: ...

26.02.2021
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի ուղիղ հեռարձակումներ
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 14:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել այստեղ: ...

26.02.2021
Տեղի կունենան ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով` 26.02.2021 ժամը 14:00 214 սենյակ,Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով`    26.02.2021ժամը 10:00114 սենյակ,...