National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
22.10.2019
ՀՀ ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան են այցելել Երեւանի եւ Գեղարքունիքի մարզի մի խումբ դպրոցականներ
1 / 15

ՀՀ ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 22-ին խորհրդարան էին այցելել մայրաքաղաքի Լեւ Տոլստոյի անվան թիվ 128 հիմնական դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները: Նրանք եղել են ԱԺ թանգարանում, օթյակից հետեւել հերթական նիստերի աշխատանքին, ծանոթացել խորհրդարանական անցուդարձին:

«Բաց դասը» վարել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: Նա դպրոցականներին ներկայացրել է խորհրդարանի կառուցվածքը, օրենսդրական նախաձեռնությունների մշակման, քննարկման, ընդունման ընթացակարգը: Մշտական հանձնաժողովի նախագահը միջազգային հարաբերությունների զարգացման գործում կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերն ու նշանակությունը: Արման Եղոյանը խոսել է նաեւ  եվրոպական կառույցների՝ ԵԱՀԿ ԽՎ-ի, Եվրախորհրդարանի, Մինսկի խմբի գործունեության մասին:

Կարեւոր է համարվել Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի կյանքի կոչվելը, ինչը հնարավորություն կտա բարեփոխել արդարադատության համակարգը, ոստիկանության բնագավառը, տնտեսության մի շարք ոլորտներ:

Աշակերտների հարցերն առնչվել են դպրոցական լաբորատորիաների ժամանակակից սարքավորումներով հագեցվածությանը, դպրոցների համակարգիչներով վերազինմանը, հանրակրթության տասներկուամյա համակարգի նպատակահարմարությանը,  աղբահանությանն ու աղբի տեսակավորմանը:

Արման Եղոյանը երեխաներին մաղթել է բարձր առաջադիմություն եւ հայրենիքի հանդեպ նվիրվածություն:

Նույն օրը Ազգային ժողով են այցելել Գեղարքունիքի մարզի Նորատուս եւ Գանձակ համայնքների դպրոցների աշակերտներն ու մանկավարժները: Հերթական «Բաց դասն» անցկացրել են ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

 Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով:

Մշտական հանձնաժողովի նախագահն աշակերտներին խորհուրդ է տվել մասնագիտություն ընտրելիս առաջնորդվել սեփական սրտի թելադրանքով: Նշելով, որ ինտերնետի եւ սոցցանցերի միջոցով մարդը դառնում է կառավարելի, նա նաեւ հորդորել է ավելի շատ շփվել հողի եւ բնության հետ: Պատգամավորն անդրադարձել է տարբեր ոլորտների օրենսդրական բարեփոխումների ընթացքին, շեշտադրել օրենքի երկիր դառնալու անհրաժեշտությունը, ինչի պարագայում, ըստ նրա, կյանք մտնելու շեմին կանգնած դպրոցականները հնարավորություն կստանան իրացնել իրենց ստեղծագործական տաղանդը:

Վարազդատ Կարապետյանը խոսել է նաեւ խորհրդարանական կառավարման կարեւորության մասին:

Թագուհի Թովմասյանի հավաստմամբ՝ անհրաժեշտ է կառուցել այնպիսի երկիր, որտեղ մարդու իրավունքները մշտապես կլինեն պաշտպանված: Պատգամավորը խորհուրդ է տվել չերկնչել դժվարություններից, ընդունել կյանքի մարտահրավերները, հաղթահարել խոչընդոտներն ու հասնել նպատակին: Անդրադառնալով խորհրդարանական գործունեությանը՝ նա նշել է, որ պատգամավորի առաքելությունն է ապահովել ուղիղ կապ ժողովրդի եւ գործադիր իշխանության միջեւ: Ըստ նրա՝ օրենսդիր մարմնի ներկայացուցիչը պետք է քարտեզագրի խնդիրներն ու ցույց տա դրանց լուծման ուղիները: «Մարդու խնդիրն անհրաժեշտ է տեղ հասցնել»,-ասել է Թագուհի Թովմասյանը:

Աշակերտների հարցերը վերաբերել են Գեղարքունիքի մարզի որոշ համայնքների դպրոցների ջեռուցման ապահովման, դասասենյակների կահավորման եւ տեխնիկական վերազինման, կրթության եւ այլ ոլորտներում առկա խնդիրներին:

Թագուհի Թովմասյանն աշակերտներին հորդորել է գիրք եւ տպագիր մամուլ ընթերցել:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am