Տպել
22.10.2019
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները հանդիպել են ՀՀ Քննչական կոմիտեի աշխատակիցների հետ
1 / 5

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներն աշխատանքային հանդիպում են ունեցել ՀՀ Քննչական կոմիտեի աշխատակիցների հետ:

ՀՀ Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական եւ քրեագիտական գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ներկայացնելով նորաստեղծ վարչության գործառույթները, նշել է, որ իրենք ակնկալում են ակտիվ համագործակցություն «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ:

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ում քննչական ոլորտի ծանրաբեռնվածությանը, աշխատանքների արդյունավետության բարձրացմանը վերաբերող մի շարք հարցերի:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները պատրաստակամություն են հայտնել օրենսդրական կարգավորումներով, եթե այդպիսիք անհրաժեշտ են, օժանդակելու համակարգում առկա խնդիրների լուծմանը:

Աշխատանքային հանդիպումը նախաձեռնել էր ՀՀ Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական եւ քրեագիտական գլխավոր վարչությունը:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...