Տպել
22.10.2019
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները հանդիպել են ՀՀ Քննչական կոմիտեի աշխատակիցների հետ
1 / 5

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներն աշխատանքային հանդիպում են ունեցել ՀՀ Քննչական կոմիտեի աշխատակիցների հետ:

ՀՀ Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական եւ քրեագիտական գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ներկայացնելով նորաստեղծ վարչության գործառույթները, նշել է, որ իրենք ակնկալում են ակտիվ համագործակցություն «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ:

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ում քննչական ոլորտի ծանրաբեռնվածությանը, աշխատանքների արդյունավետության բարձրացմանը վերաբերող մի շարք հարցերի:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները պատրաստակամություն են հայտնել օրենսդրական կարգավորումներով, եթե այդպիսիք անհրաժեշտ են, օժանդակելու համակարգում առկա խնդիրների լուծմանը:

Աշխատանքային հանդիպումը նախաձեռնել էր ՀՀ Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական եւ քրեագիտական գլխավոր վարչությունը:


28.01.2022
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Հայոց բանակի օրվա առթիվ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հանուն Հայրենիքի զոհված  քաջորդիների հիշատակին: Նրանք ծաղիկներ են  խոնարհել արցախյան գոյամարտի, քառօ...