Տպել
18.10.2019
Քննարկվել են փախստական երիտասարդների խնդիրներին առնչվող հարցեր
1 / 10

Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ պատգամավորներ Գայանե Աբրահամյանը եւ Սարգիս Խանդանյանը  հանդիպել են «Երիտասարդական Կոալիցիա» եւ «Միացիր Համայնքին» ծրագրերի մասնակիցների, ինչպես նաեւ փախստականների հարցերով զբաղվող ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱՓԳՀ), ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Հայկական Կարիտաս», «Առաքելություն Հայաստան», «Հալեպ», «Հայկական Կարմիր Խաչ» միջազգային եւ հասարակական կազմակերպությունների ու «ԿԱԶԱ» մարդասիրական հիմնադրամի ներկայացուցիչների հետ:

ՄԱՓԳՀ հայաստանյան գրասենյակի եւ «ԿԱԶԱ» հիմնադրամի համագործակցությամբ նախաձեռնված «Երիտասարդական Կոալիցիա» եւ «Միացիր Համայնքին» ծրագրերը համախմբում են փախստականների, ապաստան հայցողների, տեղահանվածների եւ կամավորների՝ Սիրիայից, Իրաքից, Աֆղանստանից, Իրանից, Հորդանանից, Եմենից եւ Հայաստանից:

Մասնակիցները ճանաչողական շրջայց են կատարել Ազգային Ժողովում: ՄԱՓԳՀ հայաստանյան գրասենյակի եւ «ԿԱԶԱ»  հիմնադրամի կողմից հրատարակություններ են նվիրաբերվել խորհրդարանի գրադարանին:

Պատգամավորների հետ հանդիպման ընթացքում մասնակիցները բարձրաձայնել են ոլորտում առկա խնդիրների, մասնավորապես՝  լեզվական խոչընդոտների, կրթության անհասանելիության եւ զբաղվածության դժվարությունների մասին:

 Քննարկվել են ոլորտում հնարավոր օրենսդրական բարեփոխումները,  օրենսդրական նախագծերի մշակման գործընթացում շահագրգիռ երիտասարդների ներգրավվածության հնարավորությունը եւ Ազգային ժողովի հետ կայուն գործընկերության հաստատման հեռանկարները:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...